Ուկրաինայի Գերագույն ռադան մինչև 2020 թվականի վերջը երկարաձգել է «Դոնբասի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը: Որոշման օգտին քվեարկել է 320 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Մեկնաբանելով օրենքի երկարաձգման անհրաժեշտությունը՝ «Ժողովրդի ծառա» խմբակցությունը հայտարարել է, որ «դրա ընդունումը նշանակում է Դոնբասի խնդրի խաղաղ լուծման հանձնառություն, ինչը նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արդեն ցուցադրել է «նորմանդական քառյակի» հանդիպման ժամանակ: Օրենքը գործում է 2014 թվականի հոկտեմբերից. ավելի վաղ այն մի քանի անգամ երկարացվել է: Փաստաթուղթը նախատեսում է, որ հատուկ կարգավիճակի մասին դրույթներն ուժի մեջ կմտնեն Դոնբասի՝ Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում ժողովրդավարական ընտրությունների անցկացումից և զորքերի դուրսբերումից հետո: Ըստ Մինսկի համաձայնագրերի՝ Ուկրաինայում պետք է անցկացվի սահմանադրական բարեփոխում՝ Հիմնական օրենքում Դոնբասի ինքնակառավարման հատուկ կարգավիճակի ամրագրումով: