Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների միջև ծեծկռտուք է եղել ագրարային հանձնաժողովի նիստի ժամանակ: Բախումը տեղի է ունեցել «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» և «Բատկիվշինա» կուսակցությունների անդամների միջև: Թեժ բախումների պատճառ են դարձել նիստի ժամանակ քննարկվող գյուղատնտեսության ոլորտում օրենսդրական փոփոխությունների հարցում տարաձայնությունները: