ԱՄՆ Սենատը երեքշաբթի ընդունել է 2020 թվականի ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագիծը, որը կազմում է 738 միլիարդ դոլար՝ 20 միլիարդով ավելի նախորդ տարվանից: Փաստաթուղթն ուղարկվել է նախագահին՝ ստորագրելու:
Բյուջեում տիեզերական ուժերին հատուկ հատկացում է արվում: Փաստաթուղթը ներառում է նաև պատժամիջոցներ Nord Stream 2-ի և Turkish Stream-ի նկատմամբ:
300 միլիոն դոլար է հատկացվել Ուկրաինային ռազմական օգնության համար, ներառյալ մահաբեր պաշտպանական զենքի մատակարարումը: