Հանրությանը հասանելի է դարձել ԱՄՆ-ից երկու չինացի դիվանագետի արտաքսման մասին տեղեկությունը: The New York Times-ը հայտնել է, որ դեռևս սեպտեմբերին չինացիները փորձել են ապօրինաբար թափանցել Վիրջինիա նահանգի ռազմաբազան: Տարածքից հեռանալու խնդրանքին չարձագանքելու պատճառով ստիպված են եղել չինացիներին հարկադրաբար հեռացնել:
Վաշինգտոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ դիվանագետները փորձել են պարզել, թե ինչպես է աշխատում ռազմաբազայի անվտանգության համակարգը: Չինացիներն էլ ասել են, որ դա թյուրիմացություն է. իրենք լավ չգիտեն անգլերեն և չեն հասկացել զինծառայողների պահանջը:
Ամերիկյան կողմը դիվանագետներին կասկածել է լրտեսության համար. առաջին նման դեպքը 30 տարվա ընթացքում: Ինչևէ, Պեկինն ու Վաշինգտոնը գերադասել են չհրապարակել այդ տեղեկությունը: