ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արդեն այս շաբաթ կարող է իմփիչմենթի ենթարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Ներկայացուցիչների պալատի դատական հարցերի հանձնախումբը հրապարակել է իմփիչմենթի վերաբերյալ զեկույցի ամբողջ տեքստը: Զեկույցում ասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չարաշահել է պաշտոնեական դիրքն ու խոչընդոտել Կոնգրեսի աշխատանքը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն են կազմում և ամենայն հավանականությամբ անհրաժեշտ որոշումը կընդունվի: Սակայն իմփիչմենթը պետք է հաստատվի նաև Սենատում, որտեղ մեծամասնություն կազմում են հանրապետականները: