Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը Բաքվում անցկացվող Թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովում ելույթ է ունեցել և անդրադարձել է միաժամանակ թե՛ արցախյան հակամարտությանը, թե՛ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Արցախի հարցում մեջլիսի նախագահը կրկնել է. «Մենք միշտ ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանության իրավունքը հարգելու համատեքստում: Ցավով ենք ընդունում այս հարցում աշխարհի անտարբերությունը և hայերի օգտին ընդունվող բանաձևերը»:
ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առիթով թուրք պաշտոնյան ասել է, որ ճիշտ չեն համարում պատմական թեմաների վերաբերյալ խորհրդարանների կողմից որոշումներ ըմդունելը: Թուրքիայի մեջլիսի նախագահի համոզմամբ՝ եթե կոտորածների խնդրում կիրառվեն երկակի չափանիշներ, աշխարհում հնարավոր չի լինի ապահովել խաղաղություն և անվտանգություն: