Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթթերֆիլդին կանչել են երկրի արտգործնախարարություն՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Սենատի բանաձևի առնչությամբ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունում աղբյուրը: Այդ երկրի արտաքին գերատեսչությունը դատապարտել է հիշյալ բանաձևը:
Արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է անվանել: «Այն իրավական հենք և ուժ չունի։ Նրանք, ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով, վախկոտներ են, չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»,- ասել է նա։
Անկարայում ամերիկյան դեսպանատան մամուլի խոսնակը թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ամերիկյան իշխանության դիրքորոշումն այդ բանաձևի ընդունումից հետո չի փոխվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ին ունեցած ելույթում 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները որակել է ոչ թե ցեղասպանություն, այլ «Մեծ եղեռ