Կառավարությունն այսօր անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 69 հարց, որից 61-ը՝ չզեկուցվող:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը.
- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,
- Դանիել Իոաննիսյանին և Ալբերտ Ստեփանյանին Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին,
- «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին,
- Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թ. զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին և այլ հարցեր։