Իրավապահ օղակներում՝ ոստիկանություն, ԱԱԾ, անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, կառավարության նիստից հետո հայտարարել է Դանիել Իոաննիսյանը՝ մեկնաբանելով վարչապետի խոսքը, թե «պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը»:
Ի դեպ, Իոաննիսյանը նշանակվել է Հանրային խորհրդի անդամ: Կառավարությանը ներսից դիմադրելու երևույթը նա բնորոշել է՝ խորքային պետություն: