Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենապատիվ Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո հայոց պատրիարք ընտրվելու առիթով՝ մաղթելով նրան քաջառողջություն, ուժ և կորով այդ կարևոր առաքելության մեջ:
Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշել է․ «Համոզված եմ, որ ստանձնելով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության նվիրապետական աթոռի գահակալությունը, Դուք ջանք ու եռանդ չեք խնայի հոգևոր և մշակութային արժեքների պահպանման և համայնքի համախմբման գործում»: