Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում վնասվել է ջրի ճնշման աշտարակը, և արդեն տևական ժամանակ է՝ ջրի հոսքը քայքայում է մետաղական կառույցի հիմքերը: Գյուղացիները մտավախություն ունեն, որ հսկայական կառույցը մի օր կփլուզվի: «Վեոլիա ջուր» ընկերության մարզի պատասխանատուները խոստացել են չուշացնել խնդրի լուծումը: