Հրապարակվել են «Մոսկովյան գործում» ներգրավված չորս անձանց դատավճիռները: Ուսանող Եգոր Ժուկովին մեղավոր են ճանաչել ինտերնետում ծայրահեղականության կոչեր տարածելու համար և դատապարտել 3 տարի պայմանական պատժի: Երիտասարդին արգելվում է նաև զբաղվել վիդեոբլոգավարմամբ: Մյուս երեքից երկուսը ստացել են 1-2 տարվա ազատազրկում իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ ուժ կիրառելու համար: Չորրորդ մեղադրյալին նշանակել են 120 հազար ռուբլի տուգանք և ազատ են արձակել դատարանի դահլիճում:
Դատավճռին ներկա են եղել դերասանուհի Չուլպան Խամատովան, ռեփեր Օքսիմիրոն, «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը, լրագրողներ, մի քանի հարյուր մարդ: