Ուրբաթ օրը սպասվում է այսպես կոչված Մոսկովյան գործում ներգրավված չորս անձանց դատավճիռների հրապարակումը: Նրանք ձերբակալվել են 2019-ի հուլիսին Մոսկվայում «Հանուն արդար ընտրությունների» չարտոնված հավաքին մասնակցելու համար: Մեղադրող կողմը նրանց համար 3-4 տարվա ազատազրկում է պահանջում՝ YouTube-ով հանրությանը ծայրահեղականության դրդող կոչերի համար:
Լսումների ընթացքում դատարանը փաստաբաններին վթույլ չի տվել հարցաքննել որևէ վկայի կամ պաշտպանության փորձագետի, մերժել է նրանց գրեթե բոլոր միջնորդությունները: