Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ Թբիլիսիում բողոքի ակցիաները կշարունակվեն, քանի որ իշխանության ներկայացուցիչների հետ ընտրական բարեփոխումների թեմայով կայացած հանդիպումը «միանգամայն անարդյունավետ» է եղել: Այս մասին տեղեկացրել է միավորված ընդդիմության ղեկավար Գրիգոլ Վաշաձեն:
Հիշեցնենք, որ ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել այսօր արտասահմանցի դեսպանների մասնակցությամբ: Բանակցությունների ժամանակ քննարկվել է Վրաստանի ընտրական համակարգի փոփոխությունների հարցը: