Դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 23-ից՝ հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները սկսվելու են 2019 թ. դեկտեմբերի 23-ից 2020 թ. հունվարի 19-ը ներառյալ։ Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրվելու են դեկտեմբերի 23-ից հունվարի 7-ը ներառյալ։