Թեհրանը դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումն Իրանի հարավում, ինչպես նաև Օմանին ուղղված Վաշինգտոնի սպառնալիքները՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Էսմայիլ Բաղաեին նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ԱՄՆ-ից պատասխան պահանջի վերջին հարձակումների համար: Նա նաև ընդգծել է Թեհրանի վճռականությունը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր պաշտպանության համար:
Բաղաեիի խոսքով՝ Օմանին ուղղված սպառնալիքը, որը միշտ կառուցողական և արդյունավետ դեր է խաղացել խաղաղության և անվտանգության հարցերում, երկար տարիներ միջնորդի դեր կատարելով դիվանագիտական գործընթացում, միջազգային հարաբերություններում իրավունքի խախտման նորմալացման վտանգավոր նշան է: