Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների մեկնումն ապահովելու համար։
«Մենք երախտապարտ ենք Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի իշխանություններին՝ համապատասխան ցամաքային սահմաններով Իրանից ՌԴ քաղաքացիների անարգել ելքի ապահովմանն աջակցելու համար»,- չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Միևնույն ժամանակ, նա կրկին խորհուրդ է տվել Ռուսաստանի քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց։ «Ես կոչ եմ անում այդ հանրապետությունում արդեն գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Իրանը և կապ պահպանել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ»,- հայտարարել է Զախարովան։