Վստահ եմ, որ երկու-երեք ընդդիմադիր ուժ կարող է հատել անցողիկ շեմը, որոնցից երկուսն ակնհայտ կա՛մ չեն հատելու, կա՛մ դժվարությամբ են հատելու, այսինքն՝ լինելու է մի մեծ որևիցե ուժ: Դա արդեն ընտրարշավը ցույց կտա: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին:
Լրագրողներից մեկի հարցին՝ որ քաղաքական ուժերին նկատի ունի, ԱԺ նախագահը պատասխանեց՝ կարծում է՝ նորաստեղծ «Մեր ձևով»-ի կամ Գագիկ Ծառուկյանի տարբերակն է:
«Նրանք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար: Նրանք երկուսն էլ ձայն են տանելու «Հայաստան» դաշինքի ընտրազանգվածից»,- նշեց ԱԺ նախագահը: