Մոլդովայի նախագահը ԵԽԽՎ նիստում հայտարարել է, որ ներկայում Եվրոպան միաժամանակ երկու պատերազմի է բախվում՝ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ և քողարկված պատերազմը ժողովրդավարությունների դեմ։
Մայա Սանդուի խոսքով՝ Մոլդովան միակ երկիրը չէ, որ ենթարկվում է ՌԴ-ից բխող մարտահրավերներին։ «Հայաստանը ևս դառնում է նույն ռազմավարության թիրախը, որի նպատակն է՝ թուլացնել երկրների ինքնիշխանությունը, ազդելու ժողովրդավարական որոշումների վրա և շահարկելու ներքին խնդիրները: Մոլդովան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, որը փորձում է դիմադրել այդ ճնշմանը և պաշտպանել սեփական ժողովրդավարական ապագան»,- ընդգծել է Մոլդովայի նախագահը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նմանատիպ քաղաքականություն է վարում նաև Վրաստանի դեպքում:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան