Մենք էական ներդրում ենք կատարել կապիտալ շինարարության ոլորտում: Ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը մի քանի թիվ հնչեցրեց՝ անդրադառնալով 2018 և 2025 թվականներին կապիտալ ծախսերին:
«Կապիտալ ծախսերը 2018 թվականին կազմել են շուրջ 17 մլրդ 718 մլն դրամ, և կխոսեմ 2025 թվականին ՊՆ կապիտալ ծախսերի մասին, որոնք կազմել են 57 մլրդ 702 մլն 154 հազար դրամ: Սա, իհարկե, ապահովում է և՛ ամրաշինական կառույցների շինարարությունը, և՛ զորանոցային ֆոնդի շինարարությունը, և իհարկե, կենսապահովման այլ ուղղություններով կատարվող շինարարությունները, այդ թվում՝ վերանորոգումները, և մեղմ ասած՝ սա նույնպես խոսուն է թվերի համատեքստում»,- նշեց նա: