Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի ազգային ընտրանու առաջիկա երկու խաղերին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին, ազգային ընտրանին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, Դուբլինում կհանդիպի Իռլանդիայի հավաքականի հետ։