Ռուսաստանի և Բելառուսի հետ Լատվիայի սահմաններին շուտով լրացուցիչ ՀՕՊ համակարգեր կտեղակայվեն՝ լրագրողներին ասել է Լատվիայի պաշտպանության նախարար Ռաիվիս Մելնիսը։
«Փնտրում ենք լուծումներ՝ արևելյան սահմանը լրացուցիչ ռադարներով և որսացող համակարգերով ապահովելու համար։ Մենք չենք կարող 100%-ով բացառել անօդաչու թռչող սարքերի ներթափանցման հնարավորությունը, սակայն կաշխատենք բարելավել ՀՕՊ համակարգը՝ երկինքն անվտանգ պահելու համար»,- Մելնիսի խոսքը մեջբերում է LSM պորտալը։
«Արդեն գտնվել են մոտ ապագայում լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման լուծումները»,- հավելել է նախարարը։