Լիբանանի և Իսրայելի իշխանությունները դեռևս համաձայնության չեն եկել այն մասին, թե Լիբանանի որ տարածքներից պետք է դուրս բերվեն իսրայելական զորքերը, հաղորդել է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ըստ լիբանանյան և իսրայելական անվտանգության աղբյուրների՝ Լիբանանը պնդում է, որ իսրայելական զորքերը դուրս բերվեն սահմանին մոտ գտնվող մի քանի տարածքից, մինչդեռ իսրայելացի զինվորականները ցանկանում են վերատեղակայվել ավելի հեռու՝ Լիտանի գետից հյուսիս գտնվող տարածքներում»,- հաղորդել է պարբերականը։
Այս անհամաձայնությունները շարունակվել են նախորդ օրը Վաշինգտոնում Լիբանան-Իսրայել բանակցությունների ժամանակ. քննարկումները տևել են ավելի քան 10 ժամ։ Խորհրդակցությունները պետք է ավարտվեին հինգշաբթի, բայց երկարաձգվել են մինչև ուրբաթ։
Միևնույն ժամանակ, շիա «Հըզբոլլահ» շարժումը Իրանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել իր պահանջը՝ իսրայելցի զինվորները պետք է ամբողջովին դուրս բերվեն լիբանանյան սահմանային բնակավայրերից։ «Հըզբոլլահն» ընդգծել է, որ չի ընդունի իսրայելական զորքերի հեռացումը միայն սահմանից հեռու գտնվող տարածքներից։