«Ռոսատոմը» սկսել է Թուրքիայում գտնվող «Աքքույու» ատոմակայանի 1-ին բլոկի գործարկման աշխատանքը՝ հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Ռոսատոմը» Մերսին նահանգում կառուցում է Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ «Աքքույուն»։ Կայանը բաղկացած է լինելու չորս էներգաբլոկից՝ յուրաքանչյուրը 1200 մՎտ հզորությամբ։ 1-ին բլոկը նախատեսվում էր շահագործման հանձնել 2026 թվականին։
Նախագծի իրականացումը բախվել է մի շարք խնդիրների, մասնավորապես, գերմանական Siemens-ի՝ ատոմակայանի համար սարքավորումներ չառաքելու պատճառով։