ՍԴ-ում մեկնարկել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը: Այսօր իրենց փաստարկներն են ներկայացրել քաղաքական ուժերը, որից հետո որպես պատասխանող հանդես կգա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Գործով որպես երրորդ կողմ ներգրավված է «Քաղաքացիական պայմանագիրը»:
Բարձր դատարանը ևս 7 օր ունի գործի քննության համար: Այսօրվա նիստին զուգահեռ Սահմանադրական դատարանի բակում ակցիա են անցկացրել ընդդիմության փոքրաթիվ աջակիցները: Ընդդիմության ներկայացուցիչները քաղաքացիներին հրավիրել էին այնտեղ՝ բոլոր քաղաքացիների քվեների պաշտպանության նպատակով: