Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում միջոցառումներ կազմակերպելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը իրականացնում է առցանց հարցում՝ տեղեկանալու, թե ինչ նախընտրություններ և առաջարկներ ունեն երիտասարդները, ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍՆ-ն։
Հարցման նպատակն է կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ կայանալիք միջոցառումները նրանց ցանկություններին և ժամանցային նախասիրություններին համապատասխան կազմակերպելու համար: