Վենեսուելայում հունիսի 24-ի երեկոյան միմյանց հաջորդող 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, 4300 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հայտնել է Վենեսուելայի առողջապահության նախարարությունը։ Մայրաքաղաք Կարակասում և մոտակա Լա Գուայրա ծովափնյա քաղաքում շենքերի փլատակներում մնացած մարդիկ օգնություն են կանչում։
Որոնողափրկարարական աշխատանքը շարունակվում է։ Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ վնասվել կամ փլուզվել է 250 շենք, որոնց մեծ մասը՝ Լա Գուայրայում։ Կարակասի մոտ գտնվող երկրի գլխավոր միջազգային օդանավակայանը փակ է մնում լուրջ վնասների պատճառով։ Երկրին արդեն օգնություն են տրամադրել ԱՄՆ-ն և Մեքսիկան: Մարդասիրական օգնություն առաքելու մասին տեղեկացրել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
Մանրամասները՝ միշազգային տեսաշարում: