Կառավարության որոշմամբ Գորիսում 57.7 հա համայնքային սեփականության 7 միավոր հողամաս կհատկացվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին՝ «Քոաֆ սմարթ» ուսումնակրթական, «Քոաֆ-սմարթ-ֆարմ» գյուղատնտեսական համալիրներ ստեղծելու համար: Նշվել է, որ ստեղծվող ենթակառուցվածքները ոչ ֆորմալ կրթության հնարավորություն են, որից կարող է օգտվել մի քանի հազար երեխա, ստանալ տեխնոլոգիական հմտություններ, զարգացնել ստեղծագործական ունակությունները:
Մանրամասները՝ տեսանյութում: