Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այժմ կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը Երևանի բուժհաստատություններ:
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:
Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: