Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդը՝ Թուրքիայում ցմահ ազատազրկված Աբդուլլա Օջալանը, իր գլխավորած կազմակերպությանը կոչ է արել ինքնալուծարվել և վայր դնել զենքը։ Կողմնակիցներին ուղղված նամակում Օջալանը պատմական է որակել իր կոչը, ընդգծել ժողովուրդների խաղաղ համակեցության գաղափարը: Ըստ քուրդ առաջնորդի՝ Թուրքիայում վերացել է ինքնության ժխտման պրակտիկան, իսկ խոսքի ազատության ոլորտում կան ձեռքբերումներ, ինչն իմաստազրկում է շարժման գոյությունը: Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գործադիր կոմիտեից, սակայն, հայտարարել են՝ վայր չեն դնի զենքը, քանի դեռ Օջալանն ազատ չի արձակվել։ Հիշեցնենք, որ Թուրքիայում և տասնյակ այլ երկրներում Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։