• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիան Ռուսաստանի արտոնյալ գործընկերներից է. Պուտին. «Հարևաններ» Թուրքիան Ռուսաստանի արտոնյալ գործընկերներից... 20:43
Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ ուղերձներ փոխանակվեցին Բիշքեկում Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ ուղերձներ... 20:12
Օրը՝ 60 վայրկյանում | 02.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 02.09.2026 19:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:1613 Նմբ, 2024

ՀՀ Սահմանադրության տեքստը ԼՂ-ի մասին ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի որևէ դրույթ չի պարունակում. վարչապետ

Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թե ՀՀ Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է ԼՂ-ի մասին: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու Բաքվի ակնկալիքների վերաբերյալ հարցին: 

«Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստում որևէ դրույթ ԼՂ-ի մասին ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի չի պարունակվում: Պետք է հիշել նաև, որ Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև գոյություն ունի ըստ ընդունող սուբյեկտների հստակ աստիճանակարգային տարբերություն. այսինքն՝ եթե Անկախության հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի՝ որպես ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա Սահմանադրությունն ընդունվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից: Սա առաջին փաստարկը:

Երկրորդ՝ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին: Սահմանադրական ակտը իր հերթին հղում է անում 1918 թվականի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին: Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագիրն իր հերթին արձանագրում է՝ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ներառում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը: 1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունն Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, եթե ընդհանուր առմամբ վերցնենք՝ Հայաստանի այսօրվա տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով՝ այս հղումներով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ ՀՀ-ի: ՀՀ-ն, սակայն, Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով: Նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:

Երրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որը արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չառաջադրել»,- նշեց վարչապետը:

«Ի՞նչ է բխում սրանից, որը ես ուզում եմ հաջորդ կետով ձևակերպել:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է վավերացվի խորհրդարանում:

Դրանից առաջ Կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել ՍԴ՝ դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար: Եթե ՍԴ-ն որոշի, ինչը սեպտեմբերի 26-ի որոշումից հետո, իհարկե, քիչ հավանական է, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը, ՀՀ-ն կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որովհետև մենք ընտրություն պետք է ունենանք: Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի ԱԺ-ում: Սրանից էլ բխում է հետևյալը, որ Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: Այսպիսով՝ խաղաղության պայմանագիրը խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ, ինչը տրամաբանորեն վերաբերում է նաև հայելային Ադրբեջանին: Սա է պատճառը, որ մենք Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում, և նույն տրամաբանությամբ կարծում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության կարիք այս համատեքստում չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտումների քանակ522
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց 00:5703 Սեպ, 2026
  • Խոստանում են կարգավորել խնդիրները. Հրազդանի ցեմենտի սնանկացած գործարանը նոր սեփականատեր ունի 00:1903 Սեպ, 2026
  • Մեկնարկել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերը 23:4602 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի կալանավորման վերաբերյալ իրավապահների և պաշտպանների դիրքորոշումները հակադիր են 23:3002 Սեպ, 2026
  • ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունը 23:1202 Սեպ, 2026
  • 2026-ի 8 ամսում բյուջե է մուտքագրվել 2 տրլն 27 մլրդ դրամ. ՊԵԿ 23:0002 Սեպ, 2026
  • Դպրոցաշինության ծրագիրը կրթական նշանակություն ունի նաև կառավարության համար. վարչապետ 22:4702 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն է 22:3302 Սեպ, 2026
  • Քուչակ-Ապարան ճանապարհին 5 մարդու մահվան պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 22:1802 Սեպ, 2026
  • Հարցազրույց Գևորգ Պապոյանի հետ 22:0502 Սեպ, 2026
  • Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ․ Գալյան 21:5102 Սեպ, 2026
  • Գառնահովիտ բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցվել է․ Նիկոլ Փաշինյան 21:3802 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 2. 2026 21:1502 Սեպ, 2026
  • Պատգամավորները Սանկտ Պետերբուրգ կգործուղվեն 21:1202 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ԵՄ-ն բացում է շուկան հայկական ապրանքների առաջ․ Բյուսելի նոր որոշումը | 02.09.2026 21:0002 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5502 Սեպ, 2026
  • Ռուբիոն հայտնել է ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի նպատակը 20:4802 Սեպ, 2026
  • Ոստիկանները բնակարանային գողության մեջ կասկածվողներին ձերբակալել են հանցափաստով 20:4302 Սեպ, 2026
  • Թրամփը Սպիտակ տանը տասնյակ հանրապետականների կհրավիրի ընթրիքի. ԶԼՄ-ներ 20:3702 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա 20:3102 Սեպ, 2026
  • Պեկինը զսպվածության կոչ է արել՝ Ռուսաստանի օդային տարածքը փակելու՝ Կիևի սպառնալիքներից հետո 20:2602 Սեպ, 2026
  • Մենք ուզում ենք, որ այս տարածքները լցվեն բովանդակությամբ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ 20:2102 Սեպ, 2026
  • ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին 20:1702 Սեպ, 2026
  • Բրյուսելը մշակում է Կալասի գխավորած ԵՄ արտաքին ծառայությունը կրճատելու ծրագրեր. FT 20:1202 Սեպ, 2026
  • Նախընտրական շրջանում Սամվել Կարապետյանի օգտին ապատեղեկատվական արշավ է եղել. META 20:0602 Սեպ, 2026
  • Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին 20:0002 Սեպ, 2026
  • ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊ 19:5502 Սեպ, 2026
  • Ուկրաինան ԵՄ-ից միլիարդավոր եվրո է խնդրում օդային պաշտպանության համար 19:4902 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 02.09.2026 19:4202 Սեպ, 2026
  • Զորամասից՝ սահմանային անցակետ ու դպրոց. ՄԻՊ-ի տավուշյան այցը 19:3602 Սեպ, 2026
  • Լավ ապրելը ՀՀ-ում պետք է լինի սովորական, ինչի համար Կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում. Նիկոլ Փաշինյան 19:2902 Սեպ, 2026
  • Ճապոնիայում սովորելու հնարավորություն 19:2202 Սեպ, 2026
  • Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բերնդ Ֆինկեն կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ 19:1302 Սեպ, 2026
  • COP17-ի Կանաչ գոտու ցուցահանդեսային տարածքն ընդլայնվում է. ՇՄՆ 19:0802 Սեպ, 2026
  • Հասմիկ Ավետիսյանը հրավիրում է դիմակահանդեսի 19:0202 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | META-ն բացահայտել է՝ ինչպես է Կրեմլը փորձել միջամտել Հայաստանի ընտրություններին 19:0002 Սեպ, 2026
  • Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում վթարի հետևանքով մարզային ԲԿ-ներում հոսպիտալացվել է 10 տուժած. երկուսի վիճակը կայուն ծանր է. ԱՆ 18:5602 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 18:5102 Սեպ, 2026
  • Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի կրթահամալիրը կառուցվել է. վարչապետ 18:4802 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին ներկայացրել է նորանշանակ հրամանատարին՝ Սամվել Գրիգորյանին 18:4202 Սեպ, 2026
  • Վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են 18:3602 Սեպ, 2026
  • Զբաղվածության ծրագիր հաշմանդամություն ունեցողների համար 18:3202 Սեպ, 2026
  • Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ 18:2302 Սեպ, 2026
  • Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել 18:1802 Սեպ, 2026
  • Վստահ եմ՝ Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ և բազմակողմ հարթակներում. Վահագն Խաչատուրյան 18:1702 Սեպ, 2026
  • Վստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին 18:1202 Սեպ, 2026
  • Հաստատվել է Tour of Armenia հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը 18:0602 Սեպ, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը 17:5902 Սեպ, 2026
  • Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում. Փաշինյան 17:5302 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 17:5002 Սեպ, 2026
  • Ռազմական գործողությունների սրացում Իրանում 17:4402 Սեպ, 2026
  • ԵՄ-ում երկու տարով կկասեցվեն մաքսատուրքերը հայկական ապրանքների լայն շրջանակի համար 17:3902 Սեպ, 2026
  • Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատարի գլխավորած պատվիրակությանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:3302 Սեպ, 2026
  • Խոր ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի մահվան մասին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին 17:2802 Սեպ, 2026
  • Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. պահանջվում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը 17:2302 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը 17:1702 Սեպ, 2026
  • Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Պապոյան 17:1102 Սեպ, 2026
  • Արարատի մարզի Վանաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Նիկոլ Փաշինյան 17:0602 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17:0102 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 |Oրենքի ընդունմամբ ստացվում է, որ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից.Փաշինյանը՝ Պուտինին 17:0002 Սեպ, 2026
  • Սյունիքում ԱԳՄԱՆ-ի ներկայացուցիչները, Դեյվիդ Ալենը, Ջոն Ասքոնասը և AECOM ինժեներական ընկերության ներկայացուցիչները քննարկել են ԹՐԻՓՓ ծրագիրը 16:5602 Սեպ, 2026
  • Նոր գյուղտեխնիկա՝ Թումանյան համայնքին 16:4102 Սեպ, 2026
  • Կալասը կանչել է ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցչին 16:3202 Սեպ, 2026
  • Հանրապետությունում նվազել է ՃՏՊ-ներից զոհերի թիվը․ ՆԳՆ-ն շարունակում է միջոցառումները 16:2302 Սեպ, 2026
  • Հայաստանում ՄԱԿ Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին 16:1702 Սեպ, 2026
  • Խաղաղ պայմաններում հայ-ռուսական հարաբերությանը թարմ հայացքով պետք է նայել. Փաշինյանը՝ Պուտինին 16:1402 Սեպ, 2026
  • Հունգարիան խոչընդոտում է ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները 16:0502 Սեպ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների կողմից Սանահին կայարանում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:5702 Սեպ, 2026
  • HAY-AT JAZZ-ի մարզային շրջագայությունն ու վերադարձը Գյումրի 15:4802 Սեպ, 2026
  • Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակության հետ քննարկվել է ԱԲ ոլորտի ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր 15:3702 Սեպ, 2026
  • ԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը 15:2602 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ 15:2002 Սեպ, 2026
  • Վարչապետը մի շարք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում 15:1202 Սեպ, 2026
  • Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ 15:0302 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | ԱԲ մուտքով աշխատաշուկան փոխվելու է, պետք է կարողանանք ճկուն լինել. վարչապետ 15:0002 Սեպ, 2026
  • Եվրոպան աջակցում է Ռուսաստանի դեմ Գերմանիայի ձեռնարկվող միջոցառումներին 14:5002 Սեպ, 2026
  • Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած 14:3902 Սեպ, 2026
  • Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է 14:3102 Սեպ, 2026
  • Եթե Հայաստանը Գյումրու ռազմաբազայի կարիքը չունի, այն կարող ենք դուրս բերել թեկուզ վաղը. Պուտին 14:2402 Սեպ, 2026
  • ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան 14:1102 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ 14:0902 Սեպ, 2026
  • Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի 14:0002 Սեպ, 2026
  • Ասֆալտ՝ գրունտի փոխարեն. նորոգվում է Դպրաբակ-Բարեպատ-Կալավան ճանապարհը 13:4802 Սեպ, 2026
  • Ուկրաինայի հարցը քննարկվել է ԵՄ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում 13:3602 Սեպ, 2026
  • Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցը կառուցված է. Փաշինյան 13:2702 Սեպ, 2026
  • Աննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ 13:2402 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել 13:1402 Սեպ, 2026
  • Երևանում սեպտեմբերի 2-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 13:0402 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Առանց շտապելու կանցնենք բոլոր կետերով. Պուտինը՝ Փաշինյանի հետ առաջիկա քննարկման մասին 13:0002 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» արգելոցի տեսախցիկը փորսուղ է ֆիքսել 12:5202 Սեպ, 2026
  • Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում 12:3902 Սեպ, 2026
  • «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» 2026-ի 6 ամսում 5 մլրդ 44 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:2702 Սեպ, 2026
  • Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում 12:1502 Սեպ, 2026
  • Տիգրան Գասպարյանը և Լևոն Մովսիսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ 12:0502 Սեպ, 2026
  • ԱՄԷ են արտահանվել 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք․ ՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին 12:0002 Սեպ, 2026
  • Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են հանգիստ ռեժիմով երկխոսություն վարել Մոսկվայում 11:5202 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից 11:4302 Սեպ, 2026
  • Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ 11:3302 Սեպ, 2026
  • Բացահայտվել են Գյումրիում կատարված բնակարանային գողությունները․ երկու անձ ձերբակալված է, մեկը հետախուզվում է 11:2802 Սեպ, 2026
  • Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման և նորոգման 7 նախագիծ 11:1502 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015