• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Գողապետության ներկայացուցիչների, երկիրը թալանածների դեմ պետք է խիստ պայքար. Շիրինյան Բաց հարթակ․ Գողապետության ներկայացուցիչների,... 20:40
ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունները չի կապում Ուկրաինայի հարցի հետ. Պեսկով. «Հարևաններ» ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունները... 20:26
Երկրորդ շանս՝ վարելու իրավունքից զրկվածներին. ռիսկ, թե՞ լուծում Երկրորդ շանս՝ վարելու իրավունքից... 19:43
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ի՞նչ պետք է անեն այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում  անհատապես․ ՊԵԿ պարզաբանումը
Քաղաքականություն
10:0421 Օգս, 2024

Ի՞նչ պետք է անեն այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում անհատապես․ ՊԵԿ պարզաբանումը

Պետական եկամուտների կոմիտեն մանրամասներ է ներկայացրել, թե ինչ նոր փոփոխություններ են գործելու սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում։
 
Նոր կարգավորումների համաձայն՝ ՀՀ տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ունեն համապատասխան լիցենզիա, միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։
 
Ի՞նչ պետք է անեն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները
 
Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները (GG, Yandex, Utaxi և այլն) պետք է՝
  • լիազոր մարմնից՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ձեռք բերեն այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը և վճարեն տարեկան պետական տուրք տարեկան բազային տուրքի (1000 դրամ) 1000-ապատիկի չափով (1 մլն դրամ).
  • միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին, գեներացնեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և յուրաքանչյուր պատվերի դեպքում՝ վարորդի փոխարեն տրամադրեն պատվիրատուին.
  • էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն տաքսի ծառայություն մատուցողից ուղևորափոխադրման համար գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ.
  • պետական բյուջե վճարեն փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։
Ի՞նչ պարտավորություններ ունեն վարորդները, եթե տաքսի ծառայություն մատուցում են՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից
 
Այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում իրենց անձնական մեքենայով, բայց պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, ապա այս դեպքում նրանք ՉՈՒՆԵՆ որևէ պարտավորություն, բացի հարկային մարմնում հաշվառվելուց։ ՊԵԿ համակարգին միանալու, էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելու, պատվիրատուին տրամադրելու և պետական տուրքը վճարելու բոլոր պարտավորություններն իրենց փոխարեն կատարելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։
 
Ինչպե՞ս վարորդները պետք է հաշվառվեն հարկային մարմնում, եթե տաքսի ծառայություն են մատուցում՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից
 
GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից տաքսի ծառայության պատվերներ ստացող` ՀՀ քաղաքացի հանդիսացող վարորդներին հարկային մարմնում հաշվառում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները` հարկային մարմին տրամադրելով տեղեկատվություն՝ տվյալ վարորդի անձնագրի կամ նույնականացման քարտի և հանրային ծառայության համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` ՀԾՀ-ի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի վերաբերյալ։ Հարկ վճարողի հաշվառման համարը հարկային մարմնի տեղեկատվական համակարգը կտրամադրի մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
 
Իսկ օտարերկրյա քաղաքացիները հարկային մարմնում հաշվառվում են ինքնուրույն՝ այցելելով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած բաժին։
 
Ո՞վ է տրամադրում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը, եթե վարորդը տաքսի ծառայություն է մատուցում՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից
 
Եթե վարորդը տաքսի ծառայություն է մատուցում՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, ապա յուրաքանչյուր պատվերի դեպքում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը գեներացնում և վարորդի փոխարեն պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցողը, այսինքն GG, Yandex, Utaxi և այլ ընկերությունները՝ իրենց հավելվածների միջոցով։
 
Արդյո՞ք անհրաժեշտ է գնել առանձին հսկիչ դրամարկղային մեքենա
 
Ոչ, պատվիրատուին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրելու համար առանձին հսկիչ դրամարկղային մեքենա գնելու կարիք չկա։ ՀԴՄ կտրոնը լինելու է էլեկտրոնային և գեներացվելու է ավտոմատ՝ ՊԵԿ-ին միացած համակարգի միջոցով, իսկ GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներով կատարված պատվերների դեպքում՝ դրանց հավելվածների միջոցով։
 
Ի՞նչ պարտավորություններ ունեն «տաքսի սերվիսները», եթե տաքսի ծառայություն մատուցում են՝ պատվեր ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից
 
Տաքսի ծառայություն մատուցող այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, այսինքն այսպես կոչված «տաքսի սերվիսները», որոնք աշխատում են՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, որևէ պարտավորություն չունեն, բացի հարկային մարմնում ինքնուրույն հաշվառվելուց։ Նրանց փոխարեն բոլոր պարտավորությունները՝ ՊԵԿ համակարգին միանալը, էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելը և պատվիրատուին տրամադրելը, ինչպես նաև պետական տուրքի վճարումը կատարելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։
 
Ի՞նչ պետք է անեն այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում անհատապես՝ չստանալով պատվերներ GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից
 
Այն ֆիզիկական անձինք, որոնք տաքսի ծառայություն մատուցում են անհատապես՝ ուղևորափոխադրման պատվեր չստանալով որևէ էլեկտրոնային հարթակից, ապա նրանք պետք է՝
  • լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ստանան լիցենզիա, որի համար սահմանված չէ պետական տուրք.
  • մոբայլ տարբերակով միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին, նույնականացում անցնելով՝ մուտք գործեն համակարգ, ապա նույն համակարգի միջոցով, առանց որևէ դիմում ներկայացնելու՝ առցանց եղանակով ստանան հարկ վճարողի հաշվառման համար և պատվեր կատարելուց հետո պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն.
  • էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն արտոնագիր ստանալու նպատակով իրենց գործունեության մասին հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ.
  • պետական բյուջե վճարեն փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։
Ի՞նչ պարտավորություններ ունեն «տաքսի սերվիսները», որոնք մատուցում են տաքսի ծառայություն իրենց ընկերության միջոցով՝ չմիանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակների
 
Այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, այսինքն՝ այսպես կոչված «տաքսի սերվիսները», որոնք աշխատում են բացառապես իրենց ընկերության միջոցով և չեն միանում GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակների, ապա նրանք պետք է՝
  • լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ստանան համապատասխան լիցենզիա։
Եթե նրանք ուղևորափոխադրումները կազմակերպելու են 1-ից 4 ավտոմոբիլներով, ապա տարեկան պետական տուրքը կկազմի 100 հազար դրամ (տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով), իսկ չորսից ավելի ավտոմոբիլներով աշխատելու դեպքում՝ կկազմի 200 հազար դրամ (տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով),
  • վեբ տարբերակով միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին, գեներացնեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ յուրաքանչյուրն իր ՀՎՀՀ-ով.
  • էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն իրենց գործունեության մասին հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ.
  • պետական բյուջե վճարեն փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։
Ի՞նչ պարտավորություն ունի այս դեպքում «տաքսի սերվիսում» աշխատող վարորդը
 
Տաքսի ծառայություն մատուցող ընկերություններում, այսինքն «տաքսի սերվիսներում» աշխատող վարորդներն այս դեպքում անձնապես որևէ պարտավորություն չեն ունենում։
 
Ինչպե՞ս է հաշվարկվում պետական տուրքը
 
Տաքսի ծառայության մատուցման դիմաց պետբյուջե վճարվող պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքից։ Պետական տուրքի դրույքաչափերը տարբեր են։
  • Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
▫️2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից.
▫️3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից.
▫️5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից.
  • Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
▫️1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․ սեպտեմբերի 1-ից.
▫️2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից.
▫️4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։
 
Օրինակ՝ 1000 դրամ արժեքով պատվերի դեպքում պետական տուրքը 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կկազմի 20 դրամ, եթե պատվիրատուն վճարի կանխիկ (1000 դրամի 2 տոկոսի չափով), իսկ անկանխիկ վճարման դեպքում՝ տուրքը կկազմի 15 դրամ (1000 դրամի 1.5 տոկոսի չափով)։ Այս օրինակով ինքնաշխատ հաշվարկվում է ամսվա ընթացքում կատարված բոլոր պատվերների պետական տուրքի հանրագումարը։
 
Ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարությունը և վճարել պետական տուրքը
 
Հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։ Յուրաքանչյուր ամսվա համար պետական տուրքը ևս անհրաժեշտ է վճարել նույն ժամկետում։
 
Օրինակ՝ եթե դուք սեպտեմբերի 1-ից որոշել եք մատուցել տաքսի ծառայություն, ապա հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնեք մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ և նույն ժամկետում վճարեք նաև պետական տուրքը։
 
Պատասխանատվության ի՞նչ միջոցներ են կիրառվելու օրենքը չպահպանելու դեպքում
 
Օրենսդրությամբ սահմանված կանոնները չպահպանելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ՝
  • կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում պետական տուրքի վճարումը չկատարելու դեպքում չվճարված գումարը ենթակա է բռնագանձման՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին։ Այն պետական բյուջե պետք է վճարել լիազորված մարմնի համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող 10 օրվա ընթացքում.
  • Հարկային մարմին հայտարարությունը չներկայացնելու, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում սահմանված է 500 հազար դրամի չափով տուգանք.
  • Ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով:
Ո՞վ պետք է վճարի տույժ-տուգանքները օրենքի խախտման դեպքում
 
Այն դեպքում, երբ Դուք անհատ վարորդ եք, կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր և տաքսի ծառայություն եք մատուցում՝ պատվերներ չստանալով GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներից, ապա օրենքի խախտման համար տույժ-տուգանքները վճարում եք Դուք։ Իսկ այն դեպքում, երբ տաքսի ծառայություն եք մատուցում` պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներից, ապա սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները։

 

Դիտումների քանակ291
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 15:00 | Ծառուկյանի միայն ապօրինի միջոցները 106 մլրդ դրամ են. ԳԴ-ն պահանջում է ևս 117 գույք 15:0016 Հլս, 2026
  • Սթարմերը ժամանել է Կիև՝ հավաստիացնելու Լոնդոնի անսասան աջակցությունը Ուկրաինային 14:5416 Հլս, 2026
  • Դատախազությունը, ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ 14:4716 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները 14:3616 Հլս, 2026
  • Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով 14:2416 Հլս, 2026
  • «Բաղրամյան» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 148 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1216 Հլս, 2026
  • Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 13:5816 Հլս, 2026
  • Իրանը ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացու, որը ձերբակալված էր 2024 թվականից. Թրամփ 13:4216 Հլս, 2026
  • ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը 13:1916 Հլս, 2026
  • ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը. ՌԴ ԱԳՆ 13:0716 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | ԱՄՆ-ՀՀ՝ 74-26% բաժնեմասերով հիմնադրվում է TRIPP զարգացման ընկերությունը. Միրզոյան 13:0016 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է 12:5916 Հլս, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 12:4916 Հլս, 2026
  • Կառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը 12:3716 Հլս, 2026
  • Գյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումը 12:2516 Հլս, 2026
  • Կառավարությունը կսահմանի պետական համակարգերում տվյալների մուտքագրման միասնական ստանդարտ 12:1316 Հլս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում 12:1016 Հլս, 2026
  • «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:0416 Հլս, 2026
  • Սկսվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը. Կառավարությունը որոշում ընդունեց 11:5916 Հլս, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքին 11:4916 Հլս, 2026
  • «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել 11:3916 Հլս, 2026
  • 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար ՀՀ մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 11:2616 Հլս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներ 11:2216 Հլս, 2026
  • Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները 11:1216 Հլս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0016 Հլս, 2026
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան 10:4416 Հլս, 2026
  • Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար 10:3916 Հլս, 2026
  • Լուրեր 10։00 | Այս տարի առաջին անգամ կանցկացվի «Վարչաֆեստ» փառատոնը. մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ 10:0016 Հլս, 2026
  • Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ 09:4816 Հլս, 2026
  • Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան 09:4316 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:4016 Հլս, 2026
  • Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը 09:1216 Հլս, 2026
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները 08:4716 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3716 Հլս, 2026
  • Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը 08:2016 Հլս, 2026
  • Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները 08:0116 Հլս, 2026
  • Վերահաստատվել է հայ-բուլղարական համագործակցության ամրապնդման հանձնառությունը 01:0916 Հլս, 2026
  • Հաղարծին բնակավայրում տևական ժամանակ գազամատակարարման դադարեցում կլինի 00:4216 Հլս, 2026
  • Ավետիք Իսահակյանը՝ թվային մուսա 00:2216 Հլս, 2026
  • Առաջին անգամ տարածաշրջանում՝ կրծքագեղձի բիոպսիա՝ ՄՌՏ հսկողությամբ 23:4415 Հլս, 2026
  • Ադրբեջանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա 23:1915 Հլս, 2026
  • ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Վարդենիս 22:5815 Հլս, 2026
  • Սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ 22:4515 Հլս, 2026
  • ՄԿՈՒ-ում ներդրվում է նոր հավատարմագրման մոդել 22:3015 Հլս, 2026
  • ՔՊ-ն չմասնակցեց Գյումրու ավագանու նիստին. 4 խմբակցությունները նոր կանոնակարգ ընդունեցին 22:1415 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները կայուն զարգացման ոլորտում 21:5115 Հլս, 2026
  • Յուլիս 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:4215 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Երևանի Կամերային թատրոն է այցելել 21:3515 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.07.2026 21:2015 Հլս, 2026
  • Հավաքվել, ստեղծել երաժշտական խմբեր ու լավ երաժշտություն. «Վարչաֆեստի» գլխավոր մրցանակը 4 մլն դրամ է 21:0915 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | «ԹՐԻՓՓ +»-ը կղեկավարի Սոկոլովը. ինչ է հայտնի ՌԴ-ում ծնված ամերիկացի ներդրողի մասին 21:0015 Հլս, 2026
  • ԱՄՆ-ում Թրամփի պատկերով դոլարային մետաղադրամ կհայտնվի 20:5915 Հլս, 2026
  • Ըստ քարտեզագետի՝ սահմանազատումը 10-20 տարի կարող է տևել, պետք է սկսել Մեղրիից՝ ԹՐԻՓՓ-ի հատվածից 20:5415 Հլս, 2026
  • Սպասվում է լայնածավալ բախում Եմենում՝ Սաուդյան Արաբիային հավատարիմ ուժերի և հութիների միջև 20:4915 Հլս, 2026
  • Իրատեսական է ուկրաինական ճգնաժամը կարգավորել մինչև իմ նախագահական ժամկետի ավարտը. Թրամփ 20:4415 Հլս, 2026
  • Զեղծարարից պաշտպանող բանկային STOP 20:3715 Հլս, 2026
  • Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպումը. Զախարովա 20:3015 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 15. 2026 20:2415 Հլս, 2026
  • ԵԹԿՊԻ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը 20:1415 Հլս, 2026
  • Ինչպես պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից 20:0415 Հլս, 2026
  • Ջրափրկարարներն ու ջրային պարեկները Սևանում ուժեղացված ծառայություն են իրականացնում 19:5515 Հլս, 2026
  • Նախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգ 19:4615 Հլս, 2026
  • Հռոմում համաձայնություն է ձեռք բերվել Լիբանանի հարավում երկու պիլոտային գոտու վերաբերյալ. Al Jazeera 19:3715 Հլս, 2026
  • Հունվարի 1-ից վաճառքը կարգելվի... 19:2815 Հլս, 2026
  • Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները 19:1915 Հլս, 2026
  • Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովում հարձակվել են 20 ռուսական նավերի վրա 19:0715 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Հունվար-հունիսին 1 մլն-ից ավելի զբոսաշրջիկ է այցելել ՀՀ՝ նախորդ տարվանից 14.8% ավելի 19:0015 Հլս, 2026
  • «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում 18:5515 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ անդրադարձել է Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 6-րդ գլոբալ ֆորումի անցկացմանը 18:4415 Հլս, 2026
  • Ուկրաինական դրոնները շարունակում են հարձակումները Ռուսաստանի նավթաքիմիական օբյեկտների վրա 18:3315 Հլս, 2026
  • Մեղրի, խորովածի, դալանի փառատոներ. 12 փառատոն է սպասվում Հայաստանում մինչև տարեվերջ 18:2115 Հլս, 2026
  • Վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը. Շիրակի մարզպետ 18:0915 Հլս, 2026
  • Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել 18:0215 Հլս, 2026
  • Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել․ Քաղաքաշինության կոմիտե 17:5415 Հլս, 2026
  • Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 17:4315 Հլս, 2026
  • Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է 17:3215 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի ծովային շրջափակումը 17:1815 Հլս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի տարեդարձին ընդառաջ անցկացվել է շախմատի հուշամրցաշար 17:0615 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 |Հայաստանը սկսում է ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի վավերացման գործընթացը| 15.07.2026 17:0015 Հլս, 2026
  • Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:5515 Հլս, 2026
  • ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները 16:4415 Հլս, 2026
  • Ռուսաստանը պլանավորում է հարձակումներ Լիտվայի ենթակառուցվածքների վրա. Գիտանաս Նաուսեդա 16:3315 Հլս, 2026
  • Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը 16:2215 Հլս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 16:0815 Հլս, 2026
  • Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 15:5715 Հլս, 2026
  • «Շնորհավո՛ր, աղջիկ է». ինչպես վերջ տալ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին 15:4415 Հլս, 2026
  • ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ 2 տուժած դուրս է բերվել փլատակներից 15:2815 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի հետ կապված տասնյակ ընկերությունների ու նավերի նկատմամբ 15:2115 Հլս, 2026
  • Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները 15:0615 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Աշնանը ՀՀ քաղաքացիները կկարողանան ձեռք բերել կենսաչափական անձնագիր ու ID քարտ 15:0015 Հլս, 2026
  • ԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զոհվել 14:5115 Հլս, 2026
  • Օդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավը 14:3515 Հլս, 2026
  • Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը 14:2415 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ 14:1315 Հլս, 2026
  • Կառավարության՝ հուլիսի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՄՆ-ի հետ «Թրամփի ուղի» շրջանակային համաձայնագրի վավերացմանն առնչվող որոշման նախագիծը 13:5915 Հլս, 2026
  • Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:5215 Հլս, 2026
  • Օպերատիվ տվյալների իրացմամբ փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր․ ՔԿԾ 13:4315 Հլս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել 13:3215 Հլս, 2026
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 162 մլն դրամի հարկ է վճարել 13:1815 Հլս, 2026
  • Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար 13:0315 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015