Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 23։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 51 շենքի մոտակայքում բախվել են Mercedes-Benz G500 (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1969 թ.) և Lada Priora (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Lada Priora ավտոմեքենայի ուղևոր Վ․ Ս․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Lada Priora մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։