Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է 2015-ի Նորքի զինված խմբի գործով դատավճիռը: Դատարանը հանցախմբի պարագլուխ Արթուր Վարդանյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 13 տարվա ազատազրկման։ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մեղավոր է ճանաչվել միայն իշխանությունը յուրացնելու նախապատրաստությանն օժանդակելու համար: Դատավճռով Շիրխանյանը համաներման կիրառմամբ նշանակված պատժից ազատվել է։
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: