Հունիսի 25-ը լանջաղբյուրցի Սերոբ և Գոհար Գևորգյանների ընտանիքում նշանավորվեց եռյակ դուստրերի ծնունդով: Ընտանիքը միանգամից դարձավ բազմազավակ: Գևորգյանների ընտանիքում մեծացող մեկ տղան արդեն երեք քույր ունի:
Եռյակի ծնունդն աննախադեպ իրադարձություն էր նաև Գավառի ԲԿ պատմության մեջ: Ոգևորված էր ողջ բուժանձնակազմը: Միմյանց աչքալուսանք էին տալիս և շտապում ներկայացնել արդեն հայտնի դարձած նորածիններին:
Նորածին եռյակը դեռ գտնվում է մանկական բաժանմունքում՝ մասնագետների հսկողության տակ: Նրանց առողջական վիճակի պահպանումն ու հետագա խնամքն անհրաժեշտության դեպքում կիրականացվեն մայրաքաղաքում։
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան