• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական ագրեսիա. Մեծ բանավեճ Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական... 22:12
Չքաղաքականացնե՜լ. Լևոն Շիրինյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Լևոն Շիրինյանի հետ 18:09
Այլ հայացք Վլադիմիր Պուտինի հայտարարություններին Այլ հայացք Վլադիմիր Պուտինի հայտարարություններին 15:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 16:0316 Ապր, 2022

Պարեկային ոստիկանությունը պիտի նոր մակարդակի բարձրացնի աշխատանքի որակը. Պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման աշխատանքը մեկնարկել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Գյումրիում այցելել է Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ներկա է եղել Պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և այլք:



Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և նշել.

«Հարգելի՛ ծառայողներ,
Ղեկավար անձնակազմ,
Ոստիկանության հարգելի՛ պետ,
Կառավարության հարգելի՛ անդամներ,
Գործադիր իշխանության ներկայացուցիչնե՛ր,
Ազգային ժողովի պատգամավորնե՛ր,
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգելի դիվանագետնե՛ր,
Հարգելի՛ գործընկերներ,

Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով: Ուզում եմ գոհունակությունս արտահայտել, որ 2022 թվականի Ոստիկանության օրը նշում ենք ահա այսպիսի նորամուծությամբ, երբ Շիրակի և Լոռու մարզերում իրենց աշխատանքն է սկսում Պարեկային ոստիկանությունը: Սա նոր և թարմ շունչ է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար, որը պիտի նոր մակարդակի բարձրացնի մեր աշխատանքի որակը:

Բայց ուզում եմ նաև ընդգծել, երբ մենք անընդհատ շեշտում ենք նոր, թարմ ուժերի ներգրավումը ոստիկանական համակարգ, դա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ թերագնահատում ենք այն ծառայությունը, որ մինչև օրս Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացրել է: Պարեկային ոստիկանությունը, կարծում եմ, այս համախմբման շատ կարևոր օրինակ է, երբ Ոստիկանության փորձառու ուժերը համախմբվում են, միավորվում նոր մարդկանց հետ, ովքեր նախկինում երբեք Ոստիկանությունում չեն ծառայել: Այդպիսով հիմք է դրվում նոր հարաբերությունների, որը հարիր է այն ժողովրդավարական մակարդակին, որն այսօր արձանագրում է Հայաստանի Հանրապետությունը:

Ցանկանում եմ ընդգծել` մեր նպատակն ու տեսլականը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է հարգի ոստիկանին, որովհետև ոստիկանին հարգել` նշանակում է հարգել օրենքը: Հայաստանի Հանրապետության ոստիկանը պետք է հարգի քաղաքացուն, որովհետև քաղաքացուն հարգել` նշանակում է հարգել իրավունքը: Բայց օրենքի և իրավունքի այս համախումբն իրավակարգն է, օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը և իրավական պետության ձևավորումը: Եվ ուզում եմ, որ մենք չթերագնահատենք այս բարեփոխումը, որ տեղի է ունենում:

Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել Պարեկային ծառայության այն ծառայողներին, ովքեր 2021 թվականի հուլիսից իրենց ծառայությունն են սկսել մայրաքաղաքում և այս ընթացքում աներկբա ձևով վաստակել են քաղաքացիների հարգանքը: Եվ ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ոստիկանության, պայմանական ասած, հին ծառայողներին, ովքեր իրենց փորձը, գիտելիքը, նվիրվածությունը փոխանցել են, փոխանցում են և կփոխանցեն պարեկային ծառայությանը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր մասնակցություն են բերում այս չափազանց կարևոր, անկյունաքարային բարեփոխումներին՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետներին, վարչապետի աշխատակազմին, մեր միջազգային գործընկերներին՝ ընդգծելով Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր իրենց դերակատարումն են ցուցաբերում և ամեն ջանք գործադրում, որպեսզի այս բարեփոխումները մենք պարբերաբար հասցնենք կատարելության, որովհետև, եկեք խոստովանենք, որ հենց առաջին փուլից ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, բայց հատկապես այդ դժվարությունների պայմաններում շատ կարևոր է, որ մենք արձանագրում ենք առաջ գնալու մեր կամքը, առաջ գնալու մեր ունակությունը, բարեփոխումներ իրականացնելու մեր վճռականությունը:

Հարգելի ներկաներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրը` Պարեկային ոստիկանության մեկնարկով Շիրակի և Լոռու մարզերում: Օրը տոնական է, և շատ վառ երանգներով ենք մենք այսօր Ոստիկանության օրը դիմավորում: Եվ այս ֆոնին, հատկապես, ես ուզում եմ, որ մենք հիշենք և մեր հարգանքի տուրքը մատուցենք բոլոր այն ոստիկաններին, ովքեր նահատակվեցին 44-օրյա պատերազմի ընթացքում, ովքեր նահատակվել են Ղարաբաղյան առաջին պատերազմում և այս ընթացքում Հայրենիքի ու իրավակարգի պաշտպանության դիրքերում ամուր կանգնած լինելով: Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջին ստորաբաժանումները հենց ոստիկանական ստորաբաժանումներ էին, որոնց հենքի վրա հետագայում ձևավորվեց Հայոց բանակը: Եվ ուրեմն առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր բոլոր նահատակների հիշատակը՝ ընդգծելով այսօր ոստիկանության ծառայողներին»:

Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելու արարողությունից հետո վարչապետը դիմելով պարեկային ծառայողներին` նշել է. «Այսօր դուք առաջին անգամ պաշտոնապես իրականացնելու եք ձեր ծառայությունը, և ես ուզում եմ, որ ձեր ծառայության և Ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օրինապահ քաղաքացին իրեն զգա վստահ, ապահով, անվտանգ, հարգված, գնահատված, իսկ օրենքի հետ խնդիր ունեցող քաղաքացին իմանա, որ իր խախտումն անարձագանք չի մնալու: Եվ դա ոչ թե քմահաճույք է, այլ հանրության իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և պահպանելու անհրաժեշտ գործողություն:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ոստիկանության օրվա առիթով և բարի երթ մաղթում Շիրակի մարզի պարեկային ոստիկանությանը»:

Կառավարության ղեկավարն այնուհետև մասնագիտական տոնի կապակցությամբ պետական պարգևներ է հանձնել Ոստիկանության մի խումբ ծառայողների: Մասնավորապես՝ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Երախտագիության մեդալով է պարգևատրվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության մայոր Դավիթ Օհանյանը, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության մայոր Երվանդ Նիկոյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արմեն Ավետի Ղազարյանը, ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ Բաղդասար Աբրահամյանը, Ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ Գրիգոր Շահինյանը:

Պարգևատրման արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է պարեկային մեքենաների տեխնիկական հնարավորություններն ու հագեցվածությունը։

Վարչապետը եղել է նաև Շիրակի մարզի նորաստեղծ օպերատիվ կառավարման կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու տեխնիկական հագեցվածությանը։

 

 

 

Դիտումների քանակ577
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ վարչապետը Գյումրիում ծանոթացել է տարեցների խնամքի կենտրոնում իրականացված և դեռևս շարունակվող վերանորոգման աշխատանքներին 15:4416 Ապր, 2022 ՀՀ վարչապետը Գյումրիում ծանոթացել է տարեցների խնամքի կենտրոնում իրականացված և դեռևս շարունակվող վերանորոգման աշխատանքներին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի 14:0306 Ապր, 2026
  • Մեր երկրի անվտանգությունը, շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը. Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 13:5106 Ապր, 2026
  • Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան 13:3806 Ապր, 2026
  • Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ վիրավորվել 13:2906 Ապր, 2026
  • ԱԺ հանձնաժողովին նիստին քննարկվել է Մարտին Գալստյանին ԿԲ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը 13:1406 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Օգտակար, անկեղծ և անհրաժեշտ. Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին | 06.04.2026 13:0006 Ապր, 2026
  • Նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ․ նախագիծ 12:5906 Ապր, 2026
  • Թրամփը սպառնում է ռմբակոծել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի. ԶԼՄ-ներ 12:4506 Ապր, 2026
  • Վթար Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած 12:3406 Ապր, 2026
  • Իրանը հայտնել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի մահվան մասին 12:2506 Ապր, 2026
  • Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 12:1206 Ապր, 2026
  • Իրանում խոցված կործանիչի անձնակազմի երկու անդամները փրկվել են. Թրամփ 11:4906 Ապր, 2026
  • Ապրիլի 6-ը՝ Սպորտի միջազգային օր․ Երևանում լայնածավալ սպորտային միջոցառումներ և ցուցադրական ելույթներ 11:3506 Ապր, 2026
  • Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը 11:2006 Ապր, 2026
  • Նոր նշանակում ՔԿ-ում 11:0706 Ապր, 2026
  • Սպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց. ԿԳՄՍ նախարարի ուղերձը 10:5506 Ապր, 2026
  • Հայանիստ բնակավայրում ժամանակակից միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:4206 Ապր, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել․ հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց 10:3206 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Եղվարդում․ հասցեներ 10:1306 Ապր, 2026
  • Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է 10:0606 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Պոչամբարների վիճակն աղետալի չէ, խնդիրներն էլ կլուծվեն. ԲԸՏՄ ղեկավար | 06.04.2026 10:0006 Ապր, 2026
  • Իսրայելը հայտարարել է Իրանից ևս մեկ հրթիռի արձակման մասին 09:5006 Ապր, 2026
  • ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվել 09:2506 Ապր, 2026
  • Ստեփանավան քաղաքի տասնյակ հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի 08:5806 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2806 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:1306 Ապր, 2026
  • Զորական գյուղում վագոն-տնակ է այրվել 08:0006 Ապր, 2026
  • Մեկ երեխա ընդունվել է միանգամից 4-րդ դասարան. ԿԳՄՍՆ տվյալով՝ 80%-ը սովորում է հասակակիցներին համընթաց 22:3405 Ապր, 2026
  • Լրագրողների նկատմամբ բռնությունը 90-ականներից մինչև օրս. ի՞նչ է փոխվել 22:2805 Ապր, 2026
  • Առաջին անգամ ուսումնասիրվել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ԲԸՏՄ 22:1605 Ապր, 2026
  • Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական ագրեսիա. Մեծ բանավեճ 22:1105 Ապր, 2026
  • Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ 21:1805 Ապր, 2026
  • Լուրեր | Բաց խոսք, փակ ենթատեքստ. Փաշինյան-Պուտին հանդիպման տողատակերն՝ ըստ փորձագետների 21:0005 Ապր, 2026
  • ՀՀ-ն ՌԴ-ին պատասխանում է ինքնիշխանության լեզվով. Փաշինյան-Պուտին հանդիպման քաղաքագիտական գնահատականը 20:5605 Ապր, 2026
  • Ինչպե՞ս և ինչո՞ւ մասնակցել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին | Հարցազրույց Լիլի Խաչատրյանի հետ 20:3705 Ապր, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում 20:2405 Ապր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.04.2026 19:3905 Ապր, 2026
  • Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցում այրվել է ավտոմեքենա 18:3605 Ապր, 2026
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն այսօր արդեն դարձել է կերպափոխվող բանակի կարևոր առանցքը. Պապիկյան 17:3705 Ապր, 2026
  • Ապրիլի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3305 Ապր, 2026
  • Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցեցի Սուրբ Հարության պատարագին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:1805 Ապր, 2026
  • Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի մարդու արժանապատվության, իրավունքների պաշտպանության և փոխադարձ հարգանքի կարևորությունը. ՄԻՊ 13:2605 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում 13:0405 Ապր, 2026
  • 2026 թ. լրանում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 35-ամյակը 12:1905 Ապր, 2026
  • ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում 11:4005 Ապր, 2026
  • Կյանքից հեռացել է Զորի Բալայանը 10:5505 Ապր, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը 10:4005 Ապր, 2026
  • Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Հարության տոնի պատարագին ներկա է վարչապետը | ՈՒՂԻՂ 10:3105 Ապր, 2026
  • Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է. դեսպան Վասիլիս Մարագոս 10:2705 Ապր, 2026
  • Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:0405 Ապր, 2026
  • ՃՏՊ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ 09:5505 Ապր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:3205 Ապր, 2026
  • Ճիշտ պատասխանը կարող է միլիոն արժենալ. «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Առաջինի եթերում 00:5405 Ապր, 2026
  • Հայ ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը 00:1205 Ապր, 2026
  • 70-ամյա Անուշի գույների աշխարհը 23:4804 Ապր, 2026
  • Հայաստանն այն երկրներից է, որտեղ բենզինը թանկացել է ամենաքիչը. Պապոյան 23:1504 Ապր, 2026
  • Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել 23:0204 Ապր, 2026
  • Իրանը չի հրաժարվել բանակցություններից. Արաղչի 22:5704 Ապր, 2026
  • Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է 22:5304 Ապր, 2026
  • Շնամարտի տեսանյութից հետո ոստիկանները 3 անձի են ձերբակալել․ մեքենաներում 8 շուն է հայտնաբերվել 22:4604 Ապր, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման շեշտադրումները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4004 Ապր, 2026
  • Խնդրում եմ ՀՀ ոստիկանությանն արձագանքել․ Ալեն Սիմոնյանն ահազանգում է 22:2304 Ապր, 2026
  • Թերեզա Պապոյանի «Հոգուս մասնիկ»-ը 21:4904 Ապր, 2026
  • Քաղաքական տգիտության գագաթնակետն է, ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են. վարչապետը՝ ընդդիմությանը 21:3404 Ապր, 2026
  • Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ նախագահի ուղերձը 21:1304 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | | 04.04.2026 21:0004 Ապր, 2026
  • Կստեղծվի բազմաբնակարան շենքերի տվյալների շտեմարան 20:5704 Ապր, 2026
  • Էրդողանը և Ռյուտեն քննարկել են իրավիճակն Իրանում և Ուկրաինայում 20:4404 Ապր, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին 20:3404 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.04.2026 20:3204 Ապր, 2026
  • Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ 20:1904 Ապր, 2026
  • Իրանին տրված վերջնաժամկետի ավարտին 48 ժամ է մնացել. Թրամփ 20:1404 Ապր, 2026
  • Ավոկադոյի մշակություն. լիբանանահայ ֆերմերի էկզոտիկ ջերմոցը 20:0304 Ապր, 2026
  • Հայկական մշակույթը՝ Վաշինգտոնի Կաթոլիկ համալսարանի ուշադրության կենտրոնում 19:2404 Ապր, 2026
  • Կայացել է Հալեպի «Ադամյան» թատերախմբի 638-րդ խաղը 19:0404 Ապր, 2026
  • Կրկին թիրախավորվել է Բուշերի ատոմակայանը 18:4504 Ապր, 2026
  • Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ 18:2904 Ապր, 2026
  • Մեր առաքելությունը ժողովրդին դեպի բարեկեցիկ կյանք առաջնորդելն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՔՊ համաժողովում 18:1304 Ապր, 2026
  • Վարչապետը շնորհավորել է հայրենակիցների Սուրբ Զատիկը 17:4004 Ապր, 2026
  • Թեհրանում հզոր պայթյուններ են որոտացել 17:3604 Ապր, 2026
  • Բուշերի ԱԷԿ-ին հարվածը կկործանի կյանքը Պարսից ծոցի երկրների մայրաքաղաքներում, այլ ոչ թե Թեհրանում. Արաղչի 17:1204 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին. վարչապետի ելույթը 17:0004 Ապր, 2026
  • «Թել-Սել» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 832 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5104 Ապր, 2026
  • Հայ կանայք՝ կինոյում 16:3204 Ապր, 2026
  • «Օրիոն» տիեզերանավը հաղթահարել է Լուսին հասնելու ճանապարհի կեսից ավելին. NASA 16:1404 Ապր, 2026
  • Հրդեհի ահազանգ Սվաճյան փողոցում 16:0604 Ապր, 2026
  • ՊՆ մամուլի քարտուղարը վրացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր 15:5104 Ապր, 2026
  • Արաղչին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից Իրանի հրաժարվելու մասին պնդումները 15:4604 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու 15:0804 Ապր, 2026
  • Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքում հարվածից հետո ճառագայթման մակարդակը չի բարձրացել. ԱԷՄԳ 15:0804 Ապր, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումները չեն դադարի 14:5904 Ապր, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև 14:5004 Ապր, 2026
  • Վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին 14:4704 Ապր, 2026
  • Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցին չէ. Ալեն Սիմոնյան 14:1904 Ապր, 2026
  • Թուրքիայի ոսկու պաշարները 2 շաբաթում կրճատվել են 118 տոննայով 14:1304 Ապր, 2026
  • Ուկրաինան հայտնել է Սումիի շրջանին հարվածների մասին 14:1004 Ապր, 2026
  • Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը 14:0404 Ապր, 2026
  • Աշխարհացունց անակնկալների մի՛ սպասեք, որովհետև մեր ցուցակի ձևավորման ողջ գործընթացը եղել է ձեր աչքի առաջ. Հասմիկ Հակոբյան 13:4904 Ապր, 2026
  • Գևորգ Պապոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:4504 Ապր, 2026
  • Իրանում հայտնել են «Բուշեր» ատոմակայանին հերթական հարվածի մասին 13:2604 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015