• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը.... 20:18
Թրամփը քննադատել է ԶԼՄ-ներին՝ Իրանի դեմ պատերազմի «կողմնակալ» լուսաբանման համար. «Հարևաններ» Թրամփը քննադատել է ԶԼՄ-ներին՝... 19:36
Օրը՝ 60 վայրկյանում | 27.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.05.2026 20:16
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 16:4107 Ապր, 2022

ՀՀ վարչապետն ամփոփել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ օրակարգի քննարկումը, ՀՀ վարչապետն ամփոփել է ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ իր, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Կառավարության նիստի հարգելի՛ մասնակիցներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նախ՝ թույլ տվեք նիստին ներկա և ընդհանրապես բոլոր կանանց շնորհավորել Մայրության և գեղեցկության տոնի առիթով, և առաջարկում եմ ծափերով ողջունենք նրանց (հնչում են ծափահարություններ): Շնորհակալություն:

Հարգելի՛ ներկաներ,

Տեղյակ եք, որ երեկ մինչև ուշ երեկո Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Հանդիպման արդյունքներով երկու հարցի վերաբերյալ կայացվել է որոշում: Առաջինը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները և հարցերը պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն:

Կառավարության նախորդ նիստում ունեցած ելույթում ես բարձրաձայնել եմ այս առնչությամբ մեր ունեցած նկատառումները, և տեղյակ եք, որ ի պատասխան Ադրբեջանի առաջարկների՝ մենք ընդգծել ենք, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Այս հարցերն ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պիտի դառնան բանակցությունների առարկա: Իհարկե, ինչպես նախկինում, մենք այս գործընթացում էական ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը և պիտի շարունակենք աշխատել այդ ուղղությամբ:

Բնականաբար, քննարկում եղավ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման՝ մասնավորապես, Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Նաև պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի Ռուսաստանի Դաշնության գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք: Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ: Ըստ այդմ՝ մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:

Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և իրադարձությունների զարգացման թատերաբեմում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին խոսել եմ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հեռախոսազրույցների ընթացքում:

Վերադառնալով Բրյուսելի հանդիպմանը՝ տեղեկացնեմ, որ հաջորդ որոշումը, որ կայացվեց, մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին էր: Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ: Առաջինը՝ բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են: Երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը: Այս թեմայով քննարկումները, հիշում եք, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, տեղի են ունենում շուրջ մեկ տարի, և, ի վերջո, այսպիսի կոմպրոմիսային որոշման հանգեցինք:

Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են, և այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով՝ բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունը: Եվրամիությունը նույնպես աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում, և այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք: Գիտեք, որ մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է: Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ:

Քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ:

Քննարկման կարևոր թեմաներից էին հումանիտար հարցերը: Եվրամիության խորհրդի նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը: Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և հարցերը: Հիշեցնեմ, որ Արցախյան երկու պատերազմներից հետո մենք 985՝ գտնվելու վայրն անհայտ մարդ ունենք՝ 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից, 777 հոգի՝ Արցախյան առաջին պատերազմից: Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը:

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

Եթե ընդհանուր գնահատական տալու լինեմ բրյուսելյան հանդիպմանը, պիտի արձանագրեմ, որ երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել, և հետագա գնահատականը, իհարկե, կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից: Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը, և պիտի առավելագույնը անենք, որ այս օրակարգը դառնա իրականություն: Կրկնում եմ՝ ցավոք, դա միայն մեզնից չէ կախված, բայց մենք աշխատանքի մեր մասը պիտի հետևողականորեն իրագործենք:

Շնորհակալություն: Այսքանը բրյուսելյան հանդիպումների մասին»:
 

Դիտումների քանակ109
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը. Նիկոլ Փաշինյան 16:2307 Ապր, 2022 Հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը. Նիկոլ Փաշինյան Քաղաքականություն
  • ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է. Փաշինյան 16:0407 Ապր, 2022 ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է. Փաշինյան Հասարակություն
  • Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտումը. Նիկոլ Փաշինյան 15:2807 Ապր, 2022 Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտումը. Նիկոլ Փաշինյան Քաղաքականություն
  • Ավարտվել է Փաշինյանի, Միշելի և Ալիևի հանդիպումը․ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստեղծել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով 01:5907 Ապր, 2022 Ավարտվել է Փաշինյանի, Միշելի և Ալիևի հանդիպումը․ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստեղծել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով Աշխարհ
Հիմա եթերում
Լրահոս
  • Ոչ ոք այլևս չի կարող տանել ձեր զահլան, այն կշռում է 500 կգ. «Բոլորին դեմ եմ»-ը զահլայի արձան բացեց 01:0928 Մայ, 2026
  • Հունիսի 1-ին հայկական Eleveight AI-ը կգործարկի աշխարհում եզակի՝ NVIDIA Blackwell B300 չիպերով աշխատող ԱԲ տվյալային կենտրոնը․ Հայրապետյան 01:0528 Մայ, 2026
  • «Մի մարդ իմացավ՝ վարի ենք». ԲՀԿ-ականները ընտրակաշառք են բաժանել ու փորձել «չբռնվել» 00:4928 Մայ, 2026
  • Ժամանակավոր կառավարման շրջանում ՀԷՑ ֆինանսական պարտավորությունները նվազեցվել են 50 մլն դոլարով 00:3028 Մայ, 2026
  • Վեց հիմնական քայլ՝ էներգետիկ կոլապսից փրկվելու համար. Համաշխարհային տնտեսական ֆորումի հոդվածը 00:1428 Մայ, 2026
  • Երևանի մետրոպոլիտենը հունիսի 1-ին բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է «Բարեկամություն» կայարան 23:4827 Մայ, 2026
  • Գերիների հարցը, Նոյի կինն ու երեխաները. Ծառուկյանը վարչապետի թեկնածու է ու չէ 23:3627 Մայ, 2026
  • Քանի մարդ է մասնակցել Աբովյանում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին 23:2527 Մայ, 2026
  • Հայաստանը երբեք չի խախտել ԵԱՏՄ կանոնները. Օվերչուկ 23:1227 Մայ, 2026
  • Տարածվող տեղեկատվությունը, թե ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում․ ՍԱՏՄ 22:5827 Մայ, 2026
  • ՆԳՆ-ի անունից մոլորեցրել են մարդկանց ու գումար շորթել 22:4527 Մայ, 2026
  • Կրեմլից համակարգվող Լազարյան ակումբը փորձում է ազդել ԱԺ ընտրության արդյունքի վրա. նոր փաստաթղթեր 22:3527 Մայ, 2026
  • Այժմ տեսնում ենք Հայաստանի հետ նոր ու հրաշալի հարաբերությունների ձևավորում․ Ռուբիո 22:1627 Մայ, 2026
  • Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ 22:0527 Մայ, 2026
  • Նոր սերնդի տեխնոլոգիական նորարարությունները 21:4827 Մայ, 2026
  • Կանադացի դատավորների պատվիրակությունը Հայաստանում է․ քննարկման առանցքում անչափահասների արդարադատությունն է 21:3027 Մայ, 2026
  • Ներառական կառավարումը՝ կրթական համակարգի կարևոր բաղադրիչ 21:1327 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր զինանշանից մինչև ընտրակաշառքներ և ընտրությունների վրա ազդելու ռուսական հետք 21:0027 Մայ, 2026
  • Մայիսի 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5727 Մայ, 2026
  • Երևանում մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնությունը 20:5327 Մայ, 2026
  • Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Ղազախստան 20:4827 Մայ, 2026
  • Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը ու ըստ անհրաժեշտության կարձագանքի. ԱԳՆ 20:4127 Մայ, 2026
  • Զելենսկին նամակ է ուղարկել Թրամփին՝ խնդրելով Patriot հրթիռային զինամթերք 20:4027 Մայ, 2026
  • Մշակութային նոր հասցե՝ Բերդ համայնքում 20:3327 Մայ, 2026
  • ՊՆ բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդ դրամի. Կառավարություն 20:2527 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը զգալիորեն կրճատելու է ՆԱՏՕ-ում իր ռազմական ներդրումը. Der Spiegel 20:2227 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.05.2026 20:1627 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը. հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի 20:1027 Մայ, 2026
  • Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի էր, որ ապատեղեկատվության «հրավառություն» է լինելու. Պապիկյանը հայտնում է իրեն վերագրվող ապատեղեկության մասին 20:0527 Մայ, 2026
  • Հունգարիայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել երկրի դուրս գալը ՄՔԴ-ի իրավասությունից 19:5927 Մայ, 2026
  • 10 տարի ծառայող պայմանագրային զինծառայողը աշխատավարձից բացի կստանա նաև 10 մլն դրամ պատվովճար 19:4827 Մայ, 2026
  • Բանտային համակարգը՝ 2018-ի հեղափոխությունից հետո 19:3927 Մայ, 2026
  • Ֆրանսիայում սկսվել է Ալիևի քննադատի դեմ մահափորձի գործով դատավարությունը 19:2827 Մայ, 2026
  • Հերթական հերքումը հրապարակել է Euronews-ը. Նազելի Բաղդասարյանը՝ ապատեղեկատվական արշավների մասին 19:2027 Մայ, 2026
  • Պետբյուջեում վերաբաշխում կկատարվի. կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինաշխատանքների կատարումը 19:1227 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 27. 2026 19:0427 Մայ, 2026
  • Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիսին նախաձեռնվել է 79 քրեական վարույթ, 38 անձի նկատմամբ հարուցվել հանրային քրեական հետապնդում 18:5627 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն Ռուսաստանի փոխարտգործնախարարին վիզա չի տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար 18:5527 Մայ, 2026
  • Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները. ՆԳՆ 18:4627 Մայ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը և ԱՄՀ առաքելության ներկայացուցիչներն առանձնացրել են ՊԵԿ կարողությունների զարգացմանը միտված համագործակցության ուղղությունները 18:3927 Մայ, 2026
  • Կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները 18:3027 Մայ, 2026
  • Հոբելյանական հանձնաժողովը քննարկել է Աճառյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը 18:2327 Մայ, 2026
  • Հայաստանը դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին անդամակցությունից. Պեսկով 18:1527 Մայ, 2026
  • Բարաբաթումի եկեղեցին բացել է դռները հավատացյալների առջև 18:0727 Մայ, 2026
  • Կխթանվեն վարձակալների կողմից պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործումն ու դրա արժեքի բարձրացումը 17:5827 Մայ, 2026
  • Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել 17:5127 Մայ, 2026
  • Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են. ՍԱՏՄ 17:4427 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում առգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանա 17:3627 Մայ, 2026
  • «Խելացի» ակնոցը՝ տեսողության խանգարումներով անձանց օգնական 17:2827 Մայ, 2026
  • Մարզպետների աշխատակազմերին գումար կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 17:1927 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները 17:0927 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | Փորձաշրջան և բալային սահմանափակում․ վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգավորում 17:0027 Մայ, 2026
  • Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի. Օվերչուկ 16:5727 Մայ, 2026
  • Պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր 16:5027 Մայ, 2026
  • Կպարզեցվի ԱԲ կենտրոնների կառուցման նպատակով իրականացվող շինարարությունների ընթացքը 16:4327 Մայ, 2026
  • Կայացել է հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշամրցաշարը 16:3827 Մայ, 2026
  • Թրամփի «Խաղաղության խորհուրդը» դոնորներից միջոցներ չի ստացել. FT 16:3427 Մայ, 2026
  • «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի Կառավարության ֆինանսավորմամբ 16:1427 Մայ, 2026
  • Տեխնոլոգիաները՝ ի նպաստ կրթության. ուսուցչական համաժողովին մասնակցել է 700 մանկավարժ 16:0327 Մայ, 2026
  • «20 մանեթ կտաս քվորդ, մենք էլ կընտրենք Դոդին». ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել 15:5227 Մայ, 2026
  • Դավթաշենի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել 15:4227 Մայ, 2026
  • Մայիսի 28-ին` Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում, հնչելու են թնդանոթի կրակոցներ. ՊՆ 15:3227 Մայ, 2026
  • Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն 15:2527 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունն ամփոփել է Ռուբիոյի այցը Հայաստան 15:1427 Մայ, 2026
  • Սպասվում է ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց 15:0327 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Մինչև 5 մլն դրամ. սահմանվել են «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարի չափերը 15:0027 Մայ, 2026
  • ՀՌՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Նուռ» և «Արմա ԹիՎի» ՍՊԸ-ներին տրամադրված լիցենզիաները 14:5027 Մայ, 2026
  • Մայիսի 29-30-ն ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 14:4127 Մայ, 2026
  • Վաղը մարզերից եկող ճանապարհները չեն փակվի․ ՊՆ-ն հերքում է տարածվող լուրերը 14:2727 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը. Թրամփ 14:2227 Մայ, 2026
  • ՀԷՑ-ի կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն դոլարի չափով մարում կատարեցինք. Ռոմանոս Պետրոսյան 14:0827 Մայ, 2026
  • ՆԳ նախարարի գլխավորությամբ կայացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշտադիտարկման միջգերատեսչական խորհրդի նիստը 13:4227 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն ցանկանում է միգրանտների «ապաստարան քաղաքներին» արգելել ընդունելու միջազգային չվերթեր 13:2827 Մայ, 2026
  • Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում. ՇՄՆ 13:2127 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն պատրաստում է Իրանում ռազմական թիրախների նոր ցուցակ՝ լարվածության սրման դեպքում. NBC 13:1527 Մայ, 2026
  • Պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը 2027-ի հուլիսի 1-ից կիրականացվի X-Road-ով 13:0827 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Զինանշանի նախկին տարբերակում առկա էր դրոշի պատկերման կոպտագույն սխալ. ՊՆ | 27.05.2026 13:0027 Մայ, 2026
  • Մենք կունենանք հուշանվերների նոր վաճառասրահներ Պատմության թանգարանում, Պատկերասրահում. Անդրեասյան 12:5927 Մայ, 2026
  • Ընտրակաշառքի գործ Մասիսում․ Արբատ գյուղից «Ուժեղ Հայաստանի» 8 կողմնակիցները տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե 12:5227 Մայ, 2026
  • Մեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար․ վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է 12:5027 Մայ, 2026
  • Դիլիջան-Իջևան ճանապարհից Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվի 12:4327 Մայ, 2026
  • Սեպտեմբերի 21-ին Բեռլինի թանգարանի հետ համատեղ ցուցադրություն կա պլանավորված Պատմության թանգարանում. Ժաննա Անդրեասյան 12:3727 Մայ, 2026
  • Դիլիջանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը 12:3127 Մայ, 2026
  • Առաջին անգամ վարորդական իրավունքից զրկված անձը 1 տարի անց կարող է ստանալ այն՝ առանց քննությունների և 50 հազար դրամ վճարելով 12:2227 Մայ, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհայտ կորած. ՆԳՆ 12:1227 Մայ, 2026
  • Միջինում նախատեսում ենք թանգարանային ոլորտի աշխատակիցների վարձատրության 57 տոկոս աճ. ԿԳՄՍ նախարար 12:0427 Մայ, 2026
  • 4 հայ բռնցքամարտիկ Բաթումում ընթացող մրցաշարի եզրափակչում են 11:5927 Մայ, 2026
  • Թանգարաններ այցելությունների թիվը 40 տոկոսով աճել է. 2025-ին գրանցվել է 1 մլն 353 հազար այցելություն 11:5327 Մայ, 2026
  • Լատվիան և Լիտվան կանչել են Ռուսաստանի դեսպաններին նոր սպառնալիքների պատճառով 11:4727 Մայ, 2026
  • Հայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ չի ստացել 11:4227 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցելու համար ստացել են 15.000-ական դրամ գումար. երկու անձ կալանավորվել է 11:4027 Մայ, 2026
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 5 տարվա ծառայությունից հետո ևս 2 և 5 տարով ծառայությունը երկարացնելու դեպքում հավելյալ 1,5 և 5 մլն դրամ պատվովճար կտրվի 11:3127 Մայ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0027 Մայ, 2026
  • Իսպանական սարսուելաների երևանյան երեկո 10:5927 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ բանակի նոր զինանշանը 10:4127 Մայ, 2026
  • Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ևս 3 ամիս կմնա կալանքի տակ 10:2927 Մայ, 2026
  • Արենի գյուղի տներից մեկում գազաբալոն է պայթել․ երկու անձ թեթև վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն 10:2627 Մայ, 2026
  • ԱԺ նիստին ժամը 10:00-ին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել 10:2227 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանը շատ կարևոր դեր է ունենալու նոր աշխարհում. ՀՀ ԱԳ նախարար | 27.05.2026 10:0027 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 09:5927 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015