• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. «3+3»-ը հակահայկական ֆորմատ է. Գրիգորյան Բաց հարթակ. «3+3»-ը հակահայկական... 20:55
Օրակարգում՝ «Թրամփի համար Իրանի դեմ պատերազմի հետևանքները» Օրակարգում՝ «Թրամփի համար Իրանի... 20:20
Օրը՝ 60 վայրկյանում | 18.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 18.07.2026 20:29
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքով ձևավորված իրողությունները չեն կարող հիմք հանդիսանալ ԼՂ հակամարտության լուծման համար. ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
09:3009 Նմբ, 2021

Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքով ձևավորված իրողությունները չեն կարող հիմք հանդիսանալ ԼՂ հակամարտության լուծման համար. ՀՀ ԱԳՆ

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարությունը, որի հիման վրա Արցախում տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժեր։ Նշված է 44-օրյա պատերազմի դադարեցման մասին Հայաստանի արտգործնախարարության 2020թ․նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:

«Այսօր մենք կրկին գլուխ ենք խոնարհում այն քաջարի հայորդիների առջև, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն հայ ժողովրդի ապրելու և իր ապագան կերտելու իրավունքի՝ թույլ չտալով իրականացնել ագրեսիան սանձազերծողների՝ Արցախն ամբողջովին հայաթափելու մտադրությունը:

44-օրյա պատերազմը, որն ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային հուշարձանների միտումնավոր թիրախավորմամբ, արգելված զինատեսակների կիրառմամբ և պատերազմական այլ հանցագործություններով, հանգեցրեց հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների և ավերածությունների։ Պատերազմի հետևանքով Արցախի մի շարք շրջաններ ենթարկվեցին էթնիկ զտման, իսկ բնակչությունը դարձավ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և զանգվածային ոճրագործությունների զոհ: Մասնավորապես՝ պատերազմի հետևանքով 40 հազար մարդ զրկվել է տնից և ունեցվածքից, ավերվել են ավելի քան 17 000 քաղաքացիական օբյեկտներ ու ենթակառուցվածքներ, հարյուրավոր քաղաքացիական անձինք սպանվել կամ վիրավորվել են, իսկ շատերի ճակատագիրը դեռևս մնում է անհայտ:

Հայաստանը և Արցախը հետևողականորեն կյանքի են կոչել եռակողմ հայտարարության դրույթները, մինչդեռ եռակողմ հայտարարության ստորագրումից ընդամենը մեկ ամիս անց՝ ի հեճուկս ստորագրման պահին զբաղեցրած դիրքերում կանգ առնելու հանձնառության, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը՝ սպանելով ու գերեվարելով հայ զինծառայողների։ Ավելին՝ փաստաթղթում նշված շրջաններից հայկական զորքերի դուրսբերումից հետո ադրբեջանական կողմը պատասխանեց այդ նույն տարածքներից ՀՀ ինքնիշխան տարածք իր զինված ուժերի ներթափանցմամբ և շարունակվող ապօրինի տեղակայմամբ։

Ադրբեջանը դեռևս չի իրականացրել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ պատանդառության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Պարբերական բնույթ են կրում ադրբեջանական զինված ուժերի կողմից եռակողմ հայտարարությամբ ամրագրված կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, որոնք ուղեկցվում են ոչ միայն Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի դիրքերի, այլև խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց թիրախավորմամբ՝ հանգեցնելով և՛ մարդկային, և՛ նյութական կորուստների։

Միտումնավոր խեղաթյուրելով և կամայականորեն մեկնաբանելով 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների՝ տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ դրույթները՝ Ադրբեջանը շրջանառում է, այսպես կոչված, «միջանցքի» գաղափարը և սպառնում ուժի կիրառմամբ, ինչը ոչ միայն հակասում է նշված հայտարարությունների տառին և ոգուն, այլև միտված է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի խաթարմանը:

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից բացահայտ կերպով վարվող շարունակական հայատյաց քաղաքականությունը, ուժի կիրառման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում էթնիկ զտումները, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ Արցախ մուտքի խոչընդոտումը վկայում են, որ Արցախի հայության՝ իրենց հայրենի հողում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ վերահսկողության ներքո։

Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքով ձևավորված իրողությունները չեն կարող հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Ադրբեջանի այն պնդումները, թե պատերազմի արդյունքում միջազգային ասպարեզում այլևս գոյություն չունի ոչ միայն ԼՂ հակամարտությունը, այլև Լեռնային Ղարաբաղը, նույնպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ հենց եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես տարածքային միավոր:

Միայն 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիակատար իրագործումը, մասնավորապես` առաջնային կարևորություն ունեցող հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, նախ և առաջ՝ բոլոր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձումը, անհայտ կորած անձանց ճակատագրի բացահայտումը և բռնի անհետացումների դեպքերի հետաքննությունը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնումը կարող են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ապահովման համար։

Հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով, ինչը ենթադրում է Արցախի կարգավիճակի հստակեցում և տեղահանված արցախահայության՝ Արցախի ողջ տարածքում իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի ապահովում և Արցախի ժողովրդի՝ իր բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացում՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա:

Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը գործնական ջանքեր գործադրելու տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափման, քայլ առ քայլ թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, տարածաշրջանում կայունություն և խաղաղ զարգացման դարաշրջանի բացման ուղղությամբ։ Միաժամանակ գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ևս կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով հայատյացության, ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների իր քաղաքականությունից»,- ասված է հայտարարությունում։

Դիտումների քանակ141
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում 21:1318 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Պարտք վերցնել, ապա սնանկության հիմքով չվճարել այլևս հնարավոր չի լինի | 18.07.2026 21:0018 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և տարածաշրջանի հինգ երկրիր Հորմուզի նեղուցը շրջանցող այլընտրանքային երթուղիներ են պատրաստում. Բարաք 20:5818 Հլս, 2026
  • Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ Պապոյան 20:4918 Հլս, 2026
  • ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ 20:4218 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.07.2026 20:2918 Հլս, 2026
  • Երբ «հանգստացի՛ր»-ը չի օգնում. սթրեսի կառավարման դանիական փորձը՝ Հայաստանում 20:1318 Հլս, 2026
  • Իրանում զոհերի թիվը հասել է 50-ի 19:5218 Հլս, 2026
  • Նովեգիայում խոշոր հրդեհ է բռնկվել. ավելի քան 100 բնակելի տուն ոչնչացել է 19:3118 Հլս, 2026
  • Իրանը որոշել է այլևս չհետևել ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին. Ղարիբաբադի 19:1918 Հլս, 2026
  • «Ոսկե ծիրանի» հյուրերը Դիլիջանում 18:5818 Հլս, 2026
  • էսսեն՝ քննության ձևաչափ 9-րդ դասարանցիների համար. 37 հազար սովորողների 17 տոկոսը գերազանց է ստացել 18:3718 Հլս, 2026
  • Պայքար՝ Մանկական Եվրատեսիլ 2026-ի համար. լսումներ 18:1818 Հլս, 2026
  • Անկարան կասկած չունի, որ С-400-ի և F-35-ի հարցը կլուծվի. Աքար 17:5918 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել 17:3818 Հլս, 2026
  • Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում 17:1618 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Պետբյուջեից 500 մլն դրամ՝ կամավոր ատեստավորված թանգարանների աշխատողների հավելավճարին 17:0018 Հլս, 2026
  • Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են. ՔԿ 16:5418 Հլս, 2026
  • Թրամփը կարող է բարձրացնել Կանադայի համար մաքսատուրքերը անտառային հրդեհների ծխի պատճառով 16:4118 Հլս, 2026
  • Թանգարանների աշխատողները կմասնակցեն կամավոր ատեստավորման. 57 տոկոսով վարձատրությունը կբարձրանա 16:1918 Հլս, 2026
  • Մեքսիկայում՝ Գվատեմալայի հետ սահմանից ոչ հեռու, երկրաշարժ է տեղի ունեցել 16:0118 Հլս, 2026
  • Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա 15:4118 Հլս, 2026
  • Երասխահունի նոր կրթահամալիրը հագեցած կլինի ժամանակակից բոլոր ենթակառուցվածքներով 15:1618 Հլս, 2026
  • Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ 15:0118 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Մեղրիում 14:5518 Հլս, 2026
  • Բազմաֆունկցիոնալ խաղադաշտ՝ երեխաների և մեծերի համար 14:5418 Հլս, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանին. շուրջ 380 ԱԹՍ է խոցվել 14:3618 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով 14:3318 Հլս, 2026
  • Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 14:1718 Հլս, 2026
  • Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ 13:5818 Հլս, 2026
  • ՌԴ-ն երախտապարտ է Թուրքիային Ուկրաինայում կարգավորմանն աջակցելու պատրաստակամության համար. Պեսկով 13:4218 Հլս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. oդի ջերմաստիճանը էապես չի փոխվի 13:2418 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Երվանդ Զախարյանի ապօրինի որոշումներով հանգստի տարածքը դարձել է ցանկապատված՝ մասնավոր 13:0018 Հլս, 2026
  • 2025 թվականի սկզբից Միացյալ Նահանգները լքել է ավելի քան 3 միլիոն անօրինական ներգաղթյալ 12:5818 Հլս, 2026
  • Զելենսկին Թուրքիայի արտգործնախարարին պարգևատրել է «Ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով 12:4018 Հլս, 2026
  • Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն 12:2618 Հլս, 2026
  • Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան 12:1518 Հլս, 2026
  • Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է 12:0918 Հլս, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ԱՆ-ին՝ ներկայացնելով helpcourt.am-ի գործունեության վերաբերյալ մտահոգությունները 12:0418 Հլս, 2026
  • Մորո Ձորո վանքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:5618 Հլս, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են փոխադարձ հարվածները 11:5118 Հլս, 2026
  • Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ 10:4918 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 10:3018 Հլս, 2026
  • Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1118 Հլս, 2026
  • Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները 10:0418 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին 09:4218 Հլս, 2026
  • Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում 09:3118 Հլս, 2026
  • Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 09:1518 Հլս, 2026
  • 12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները 08:5118 Հլս, 2026
  • Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին 08:2018 Հլս, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:0318 Հլս, 2026
  • Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ 00:5418 Հլս, 2026
  • Առողջության ապահովագրությունն անխափան աշխատում է. Շիրակի մարզի կիսամյակային արդյունքները 00:4018 Հլս, 2026
  • Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը 00:1518 Հլս, 2026
  • Էնդրյու Մյուրեյ Բըրնհեմը կդառնա Մեծ Բրիտանիայի վարչապետ 23:5117 Հլս, 2026
  • Ադրբեջանի հետ մեր հարաբերություններն ունեն դաշնակցային բնույթ. Լավրովը՝ Բայրամովի հետ հանդիպմանը 23:2117 Հլս, 2026
  • Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ 23:0017 Հլս, 2026
  • Սպասարկում են նույն շահը, ի՞նչ տարաձայնություն ունենան. քաղաքագետը՝ ընդդիմադիր 2 խմբակցության մասին 22:4517 Հլս, 2026
  • Յուլիս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 22:2717 Հլս, 2026
  • Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում կգործի լուսացույց 22:1217 Հլս, 2026
  • Հարցազրույց Էդգար Մանուչարյանի հետ 22:0017 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.07.2026 21:5117 Հլս, 2026
  • «Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C». Լևոն Ազիզյան 21:3617 Հլս, 2026
  • Փառատոններն օգնում են բացահայտել Կողբը 21:1917 Հլս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Այսօր չկա տարաձայնություն, վաղը կարող է լինել. ինչն է միավորում ընդդիմությանը | 17.07.2026 21:0017 Հլս, 2026
  • Մոնումենտի հողամասերի ապօրինի օտարման համար չորս անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 20:5517 Հլս, 2026
  • «Հզորացիր, հզորացրու». մեկ շաբաթ «Հորիզոն» ճամբարում 20:5217 Հլս, 2026
  • Կոբախիձեն՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին 20:4517 Հլս, 2026
  • Պակիստանը բանակցություններ է վարում Քուվեյթի հետ պաշտպանական պակտի ընդլայնման շուրջ. Reuters 20:3917 Հլս, 2026
  • Հայկական ցեոլիտը հողեր կմաքրի՞ 20:2517 Հլս, 2026
  • Իբրահիմ Մալուֆը Կոմիտասի թանգարանում 20:1417 Հլս, 2026
  • Երբ շնչելը դժվարանում է. թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն 20:0617 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 17. 2026 19:5717 Հլս, 2026
  • Apple-ն առաջ է անցել Nvidia-ից և դարձել աշխարհի ամենաթանկ ընկերությունը 19:4917 Հլս, 2026
  • Աղստևն այլևս հունից դուրս չի գա. հիմնարար աշխատանքներ են կատարվում 19:4217 Հլս, 2026
  • Լավրովն ընդունել է Ադրբեջանի ԱԳ նախարարին 19:3517 Հլս, 2026
  • Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին 19:2717 Հլս, 2026
  • Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ 19:2417 Հլս, 2026
  • Գազիֆիկացվում են Վաղարշապատի գյուղերը 19:1617 Հլս, 2026
  • Երևանի համար 127 դպրոցը ներառվել է Տնտեսագիտական համալսարանի կառուցվածքում 19:0917 Հլս, 2026
  • Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով 19:0217 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեղադրանք Երևանի նախկին քաղաքապետին՝ Մոնումենտի հողամասերն ապօրինի օտարելու համար 19:0017 Հլս, 2026
  • Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը 18:5317 Հլս, 2026
  • Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ 18:4217 Հլս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք․ Դատախազություն 18:3017 Հլս, 2026
  • Էնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ 18:2217 Հլս, 2026
  • ՀՀ ՔԿ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում է. քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 18:1317 Հլս, 2026
  • Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին 18:0617 Հլս, 2026
  • Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը 17:5817 Հլս, 2026
  • ԱՄԷ գործարար պատվիրակության հետ քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր 17:5117 Հլս, 2026
  • Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը 17:4317 Հլս, 2026
  • Մոսկվան հետևողականորեն աջակցում է Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով 17:3417 Հլս, 2026
  • 35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում 17:2217 Հլս, 2026
  • «3+3» հարթակի նկատմամբ հետաքրքրությունն աճել է. Լավրովն ընդունել է Բայրամովին 17:1217 Հլս, 2026
  • Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով 17:0317 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները իրենց պլանները սկսել են կապել Հայաստանի հետ 17:0017 Հլս, 2026
  • Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարվել է 16:5917 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ 16:5117 Հլս, 2026
  • Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ 16:4217 Հլս, 2026
  • Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ 16:3317 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015