Հոկտեմբերի 17-ին հանրապետության վեց մարզի 9 համայնքում ՏԻՄ ընտրություններ են լինելու: Հոկտեմբերի 16-ին, ըստ օրենքով սահմանված կարգի, լռության օր է:
Վաղը Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի համայնքներում կանցկացվեն համայնքների ավագանիների հերթական ընտրությունները։
Համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ, մրցակցությունն առավել թեժ է լինելու Գյումրիում, որտեղ գրանցված է10 քաղաքական ուժ։
ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցված է 8 հասարակական կազմակերպություն։