Ուկրաինական հեռուստաեթերում հերթական սկանդալն է տեղի ունեցել, որի նախաձեռնողը Գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Ռաբինովիչն է՝ «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունից՝ գրում է РИА Новости-ն:
«Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում ելույթի ժամանակ նա անսպասելիորեն ընդհատել է խոսքը և բերանը փակել կպչուն ժապավենով՝ ի պաշտպանություն իշխանությունների կողմից փակված 112 Ukraine, Zik, NewsOne ուկրաինական ալիքների:
Պատգամավորը նշել է, որ հեռուստաալիքների գործունեությունն ընդհատելու պատճառով մեկուկես հազար մարդ մնացել է առանց աշխատանքի:
Փետրվարի 2-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Twitter-ում հայտարարեց 112 Ukraine, NewsOne և ZIK հեռուստաալիքների և նրանց սեփականատեր Տարաս Կոզակի նկատմամբ, որը նաև «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության անդամ է, պատժամիջոցներ կիրառելու որոշման մասին: Պատժամիջոցները ներառում են 12 սահմանափակում, այդ թվում՝ ակտիվների սառեցում և լիցենզիաների չեղարկում: