ԱԺ-ն քննարկում է տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին:
«Խորհրդարանական կառավարման համակարգում չափազանց մեծ է ԱԺ դերը՝ օրենսդրության մշակման հարցերից մինչև արտաքին կապեր և խորհրդարանական վերահսկողություն»,- իր ելույթում ասաց Գևորգյանը:
Հիշեցնենք՝ Գևորգյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել է նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար: Նա այժմ Ռոբերտ Քոչարյանի հետ որպես ամբաստանյալ անցնում է կաշառք վերցնելու գործով: