Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են շուտով հանդիպել Միացյալ Նահանգներում, հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Նեթանյահուն և Թրամփը համաձայնել են շուտով հանդիպել Միացյալ Նահանգներում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նեթանյահուն նաև շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ։
«Զրույցի ընթացքում վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն համաշխարհային ազատության երաշխավորն է, և Իսրայելը բարձր է գնահատում երկու երկրների միջև սերտ կապերը»,- հավելել է գրասենյակը։