«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած օրենքով խստացվում է դեղերի ապօրինի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը: Եթե նախկինում խախտումների համար միայն տուգանք էր նախատեսվում, այն էլ՝ առավելագույնը 2 միլիոն դրամի, ապա այսօր արդեն օրինախախտներին կարելի է զրկել արտոնագրից: Խստորեն պահանջվում է նաև տեսանկարահանել դեղերի ոչնչացումը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան