Վեդիի ջրամբարը պատրաստ է. Արարատի մարզ շրջայցի ընթացքում վարչապետին ներկայացրել են կատարած աշխատանքը: Զրոյից կառուցված այս ջրամբարին կհաջորդի 21 փոքր և միջին ջրամբարների նախագծումն ու կառուցումը: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի բնակիչների հետ, խոստացել, որ բնակավայրը կունենա նորակառույց դպրոց: Եղեգնավան բնակավայրում նախադպրոցական հաստատության կառուցումը ընթացքի մեջ է: Հրատապ ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 310 մլն դրամ է:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան