• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն չունի. Շիրինյան Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս... 20:51
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոք է հայտնել. «Հարևաններ» Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին... 20:47
Օրը՝ 60 վայրկյանում | 18.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 18.08.2026 20:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայ-թուրքական սահմանի բացումից հետո Էվրոսի մարզը կարող է դառնալ Հայաստանի դարպասը դեպի եվրոպական շուկաներ․ Հունաստանում ՀՀ դեսպան
Աշխարհ
01:0704 Հլս, 2026

Հայ-թուրքական սահմանի բացումից հետո Էվրոսի մարզը կարող է դառնալ Հայաստանի դարպասը դեպի եվրոպական շուկաներ․ Հունաստանում ՀՀ դեսպան

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույց է տվել Հունաստանի pameevro.gr լրատվական կայքին՝ անդրադառնալով հայ-հունական երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին, ինչպես նաև համագործակցության հեռանկարներին քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և ենթակառուցվածքային ոլորտներում։
 
Հարցազրույցում ներկայացված են նաև Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային կապակցվածության, եվրոպական ինտեգրման և անվտանգության օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է դեսպանությունն ու ներկայացրել հարցազրույցն՝ ամբողջությամբ։
 
«Հարց. Ձերդ գերազանցություն, Ռուսաստանի կողմից 2026 թվականի հունիսի 12-ից հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման ամբողջական արգելքը լուրջ հարված է Հայաստանի համար։ Միևնույն ժամանակ Եվրոպական միությունն անմիջապես արձագանքեց՝ հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում ապահովելով մաքսատուրքից ազատ (duty-free) մուտք։ Ալեքսանդրուպոլիսի նավահանգստի գլխավոր գործադիր տնօրեն պարոն Կոնստանտինոս Խաձիկոնստանտինուի հետ Ձեր հանդիպման ընթացքում քննարկվե՞լ են արդյոք այս արտադրանքի համար նավահանգիստը հիմնական տարանցիկ հանգույցի վերածելու կոնկրետ սցենարներ։ Կա՞ արդյոք որևէ հստակ ժամանակացույց կամ պայմանավորվածություն, որը վերաբերում է առաջին հայկական բեռների (օրինակ՝ մրգերի, գինիների և հանքային ջրերի) Եվրոս ժամանելուն։
 
Պատասխան. Իրոք, Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնումը Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։ Ալեքսանդրուպոլիսի նավահանգստի գլխավոր գործադիր տնօրեն պարոն Կոնստանտինոս Խաձիկոնստանտինուի հետ հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Ալեքսանդրուպոլիսի՝ որպես հայկական արտադրանքի, այդ թվում՝ գյուղատնտեսական մթերքի, գինիների, հանքային ջրերի և արտահանմանն ուղղված այլ ապրանքների տարանցման և բաշխման կենտրոնի հնարավոր դերը։
 
Ալեքսանդրուպոլիսի նավահանգիստն ունի ակնհայտ լոգիստիկ առավելություններ․ այն համադրում է ծովային, ավտոմոբիլային, երկաթուղային և օդային հաղորդակցությունները և նպաստավոր դիրք ունի՝ սպասարկելու ոչ միայն հունական շուկան, այլև Բալկանների և եվրոպական ավելի լայն շուկաների պահանջները։
 
Հաջորդ քայլը համապատասխան հայկական արտահանողներին, հունական դիստրիբյուտորներին, լոգիստիկ օպերատորներին և նավահանգստային կառույցներին մեկ հարթակի շուրջ համախմբելն է՝ առևտրային կենսունակությունը և գործնական փոխադրումների երթուղիները գնահատելու նպատակով։ Մեր նպատակը քաղաքական մակարդակում ձևավորված փոխըմբռնումը գործնական, բիզնես մակարդակի համագործակցության վերածելն է։
 
Հարց. Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետ պարոն Յանիս Զամբուկիսի հետ Ձեր հանդիպման ընթացքում ներկայացրեցիք քաղաքում TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու չափազանց հետաքրքիր առաջարկ։ Հաշվի առնելով, որ TUMO-ն համարվում է թվային կրթության համաշխարհային առաջատար մոդել, ո՞ր փուլում են ներկայումս գտնվում այդ նախաձեռնության շուրջ քննարկումները։ Ընտրվե՞լ է արդյոք Ալեքսանդրուպոլիսում համապատասխան տարածք, և ֆինանսավորման ո՞ր գործիքների միջոցով է նախատեսվում իրականացնել այս նախագիծը, որը կարող է էապես փոխել Թրակիայի երիտասարդության կրթական և մասնագիտական հնարավորությունները։
 
Պատասխան. TUMO-ն Հայաստանի ամենահաջողված կրթական և տեխնոլոգիական նախագծերից մեկն է, և մենք համոզված ենք, որ այն կարող է դառնալ չափազանց օգտակար հարթակ Ալեքսանդրուպոլիսի և, ավելի լայն իմաստով, ամբողջ Թրակիայի երիտասարդության համար։ Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետ պարոն Յանիս Զամբուկիսի հետ հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք քաղաքում TUMO կենտրոնի ստեղծման կամ TUMO մոդելի հիման վրա համագործակցության մեկնարկի հնարավորությունը։
 
Քննարկումները ներկայումս գտնվում են նախնական ուսումնասիրության փուլում։ Այնուամենայնիվ, տեղական իշխանությունների կողմից առկա է հստակ հետաքրքրվածություն, և Հայաստանի Հանրապետության դեսպանությունը պատրաստ է նպաստել Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետարանի, TUMO-ի, ինչպես նաև համապատասխան հայկական և հունական կառույցների միջև հաղորդակցության և համագործակցության հաստատմանը։
Հնարավոր ֆինանսավորման աղբյուրները կարող են ներառել համայնքային, տարածաշրջանային և եվրոպական ծրագրերը, ինչպես նաև պետական-մասնավոր գործընկերության (PPP) մեխանիզմները։ Այս փուլում առաջնահերթ է հստակեցնել նախաձեռնության տեխնիկական, իրավական և ֆինանսական պարամետրերը։ Եթե առկա լինի համատեղ քաղաքական կամք և կենսունակ գործառնական մոդել, Ալեքսանդրուպոլիսը կարող է իսկապես վերածվել թվային կրթության և ստեղծարար տեխնոլոգիաների կարևոր տարածաշրջանային կենտրոնի։
 
Հարց. Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի նահանգապետ պարոն Խրիստոդուլոս Տոպսիդիսի հետ Ձեր հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձրեցիք Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի տարածաշրջանի ու Հայաստանի Շիրակի մարզի միջև համագործակցության և քույրացման հեռանկարին։ Եվրոպական տարածաշրջանային զարգացման ծրագրերի շրջանակում ի՞նչ կոնկրետ համատեղ նախաձեռնություններ են նախատեսվում, և ինչպե՞ս կարող է այդ համագործակցությունը նպաստել Եվրոսի մարզի ձեռնարկությունների արտահանման գործունեության ընդլայնմանը դեպի Կովկաս։
 
Պատասխան. Մենք քննարկեցինք Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի տարածաշրջանի ու Հայաստանի մարզերից մեկի, մասնավորապես՝ Շիրակի մարզի միջև գործնական համագործակցության հաստատման հնարավորությունը։ Այս նախաձեռնության հիմքում ընկած տրամաբանությունը պարզ է․ երկու տարածաշրջաններն էլ սահմանամերձ են, ունեն կարևոր տրանսպորտային ներուժ և տնտեսական զարգացումը դիտարկում են կապակցվածության ընդլայնման համատեքստում։ Բացի այդ, երկու տարածաշրջաններն էլ սահմանակցում են երկու այլ երկրների, որոնցից մեկը՝ Թուրքիան, ընդհանուր հարևան է։ Հենց այս հանգամանքն էլ մեզ համար է՛լ ավելի է բարձրացնում Ալեքսանդրուպոլիսի կարևորությունը, քանի որ հայ-թուրքական սահմանի բացումից և հարաբերությունների կարգավորումից հետո Էվրոսի մարզը կարող է դառնալ Հայաստանի դարպասը դեպի եվրոպական շուկաներ։
Համագործակցության հնարավոր ուղղությունները ներառում են գյուղատնտեսությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, նորարարությունը, լոգիստիկան, վերականգնվող էներգետիկան, կրթությունը, զբոսաշրջությունը և տարածաշրջանային զարգացումը։ Նահանգապետը ներկայացրեց նաև Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող միջտարածաշրջանային ծրագրերի ընձեռած հնարավորությունները, որոնք կարող են գործնական համագործակցության արդյունավետ գործիք դառնալ նույնիսկ մինչև համապատասխան պաշտոնական հուշագրի ստորագրումը։
Էվրոսի ձեռնարկությունների համար նման համագործակցությունը կարող է բացել նոր ուղի դեպի Հայաստան, իսկ Հայաստանի միջոցով՝ դեպի ամբողջ Հարավային Կովկաս և հարևան շուկաներ։ Իր հերթին, հայկական բիզնեսի համար Էվրոսը կարող է դառնալ մուտքի դարպաս դեպի Հունաստան, Բալկաններ և Եվրոպական միություն։ Ուստի հաջորդ գործնական քայլը պետք է լինի համապատասխան տարածաշրջանային կառավարման մարմինների և գործարար համայնքների միջև անմիջական աշխատանքային կապերի հաստատումը։
 
Հարց. Հայաստանը առաջ է մղում ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity), որը նպատակ ունի ստեղծել նոր առևտրային ուղի։ Ինչպե՞ս է այս նախագիծը կապվում Հունաստանի և Բուլղարիայի կողմից մշակվող Sea2Sea երկաթուղային նախաձեռնության հետ, որի նպատակն է Ալեքսանդրուպոլիսը կապել Սև ծովի հետ։ Կարո՞ղ է Եվրոսը դառնալ միասնական երկաթուղային առանցքի արևմտյան վերջնակետը, որը Կասպից ծովից կհասնի Էգեյան ծով՝ շրջանցելով Բոսֆորի նեղուցները։
 
Պատասխան. TRIPP նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ավելի լայն՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևոր բաղադրիչներից է։ Դրա նպատակն է խթանել տարածաշրջանային կապակցվածությունը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության նկատմամբ հարգանքի վրա։ Մեր համոզմամբ՝ տարածաշրջանային բոլոր տրանսպորտային նախաձեռնությունները պետք է դիտարկվեն ոչ թե որպես մրցակցող նախագծեր, այլ որպես ավելի լայն կապակցվածության ճարտարապետության հնարավոր փոխլրացնող բաղադրիչներ։
 
Այս համատեքստում Ալեքսանդրուպոլիսը Սև ծովին կապող Sea2Sea երկաթուղային նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Եթե Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունները լիարժեք բացվեն, և ենթակառուցվածքային ծրագրերը զարգանան, Էվրոսը կարող է ձեռք բերել առավել կարևոր դեր՝ որպես Կասպյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի, Սև ծովի և Էգեյան ծովի միջև առևտրային հոսքերի արևմտյան դարպաս։
Այս փուլում դեռ վաղ է խոսել վերջնականացված միասնական երկաթուղային առանցքի մասին։ Սակայն ռազմավարական տրամաբանությունն ակնհայտ է․ Ալեքսանդրուպոլիսը, Սև ծովը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կարող են կապակցվել այնպիսի ձևաչափերով, որոնք կամրապնդեն տարածաշրջանային դիմակայունությունը, կդիվերսիֆիկացնեն մատակարարման շղթաները և կստեղծեն առևտրային նոր հնարավորություններ՝ միաժամանակ խուսափելով որևէ մեկ երթուղուց չափազանց մեծ կախվածությունից։
 
Հարց. Ալեքսանդրուպոլիսի պատմությունն անքակտելիորեն կապված է հայկական համայնքի հետ՝ սկսած 1875 թվականին Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցած հայ աշխատավորներից մինչև 1950 թվականին Հաձիկյան ընտանիքի կողմից Նավահանգստի վարչության շենքի նվիրատվությունը։ Արդյո՞ք դեսպանությունը, տեղական հայկական համայնքի և քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, նախատեսում է որևէ կոնկրետ նախաձեռնություն՝ թվայնացնելու այդ պատմական արխիվները կամ ստեղծելու մշակութային-պատմական երթուղի, որը կնպաստի Հայաստանից և սփյուռքից զբոսաշրջիկների ներգրավմանը դեպի Էվրոսի մարզ։
 
Պատասխան. Ալեքսանդրուպոլիսում և ընդհանրապես Էվրոսի մարզում հայկական ներկայությունը մեր ընդհանուր պատմական հիշողության կարևոր մասն է։ Սուրբ Կարապետ եկեղեցին՝ քաղաքի առաջին եկեղեցին, հայկական ընտանիքների ներդրումը և տեղական հայկական համայնքի դերակատարությունը ոչ միայն համայնքի պատմության, այլև հենց քաղաքի պատմության անբաժանելի մասն են։
Տեղական իշխանությունների հետ իմ հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք այս հարուստ ժառանգության առավել համակարգված պահպանման և հանրայնացման կարևորությունը։ Պատմական արխիվների թվայնացումը, մշակութային ժառանգության երթուղու ստեղծումը, թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպումը կամ հայկական պատմության հետ առնչվող հուշարձանների և վայրերի համապատասխան նշագրումը կարող են լինել չափազանց արժեքավոր նախաձեռնություններ։ Դրանք ոչ միայն կնպաստեն մեր ընդհանուր պատմական ժառանգության պահպանմանը, այլև կխթանեն մշակութային զբոսաշրջությունը Հայաստանից և հայկական սփյուռքից դեպի Եվրոսի մարզ։
Վերջերս այցելել եմ նաև Դիդիմոտիխո և Օրեստիադա քաղաքներ, որտեղ հյուրընկալվել եմ քաղաքապետերի կողմից։ Դիդիմոտիխոյում գտնվում է Սուրբ Գևորգ պատմական եկեղեցին, որը տեղակայված է Կալե ամրոցի («Պալիո» թաղամաս) ամրացված բլրի հյուսիս-արևմտյան հատվածում։ Այն կառուցվել է XIV դարի բյուզանդական եկեղեցու տեղում և հանդիսանում է տարածաշրջանի բազմամշակութային ժառանգության կարևորագույն խորհրդանիշներից մեկը։ 
Եկեղեցին սկզբնապես եղել է Սուրբ Գևորգ Պալեոկաստրիտիսի բյուզանդական եկեղեցին, որտեղ 1341 թվականի հոկտեմբերի 26-ին Հովհաննես VI Կանտակուզենոսը թագադրվել է Բյուզանդիայի կայսր։ XIV–XV դարերում այն փոխանցվել է տեղի հայկական համայնքին։
Օրեստիադան համեմատաբար նոր քաղաք է, որը հիմնադրվել է Փոքր Ասիայից գաղթած փախստականների կողմից, որոնց թվում հայերն եղել են քաղաքի համահիմնադիրներից։ Ինձ համար մեծ հաճույք էր երկու քաղաքներում էլ հանդիպել տեղի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ և համոզվել, որ նրանք շարունակում են պահպանել և զարգացնել այդ հարուստ պատմամշակութային ժառանգությունը։
 
Հարց. Հունիսի 7-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստացել է հստակ մանդատ՝ շարունակելու երկրի եվրոպամետ քաղաքական ուղեգիծը։ Միևնույն ժամանակ Մոսկվան բացահայտորեն սպառնում է Հայաստանին՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում արտոնությունների կորստով կամ նույնիսկ այսպես կոչված «ուկրաինական սցենարով»։ Ինչպե՞ս է Հայաստանը մտադիր ապահովել իր անվտանգությունը, և այս մարտահրավերներին դիմակայելու գործում որքանո՞վ եք ակնկալում Հունաստանի քաղաքական և դիվանագիտական աջակցությունը Եվրոպական միության շրջանակներում։
 
Պատասխան. Հայաստանի հավասարակշռված և բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն ուղղված է գործընկերությունների դիվերսիֆիկացմանը և տարբեր գործընկերների հետ հուսալի, ռազմավարական հարաբերությունների ձևավորմանը՝ հիմնված ինքնիշխանության և ազգային շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա։ Կառավարության ստացած մանդատը վերահաստատում է, որ Հայաստանի ժողովուրդն աջակցում է բարեփոխումներին, ժողովրդավարությանը և եվրոպական ուղղությամբ երկրի զարգացմանը։
 
Հայաստանն իր գործընկերային հարաբերությունները չի կառուցում որևէ երկրի դեմ։ Երբ Հայաստանը բախվում է ճնշումների, սահմանափակումների կամ սպառնալիքների, մենք հետևողականորեն աշխատում ենք ամրապնդել մեր դիմակայունությունը, դիվերսիֆիկացնել անվտանգության և տնտեսական ոլորտներում գործընկերությունները, խորացնել համագործակցությունը համախոհ երկրների հետ և պաշտպանել մեր ինքնիշխանությունը դիվանագիտության, բարեփոխումների և պետական ինստիտուտների կարողությունների շարունակական զարգացման միջոցով։
 
Այս համատեքստում Հունաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է։ Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության շրջանակներում Հունաստանի ցուցաբերած աջակցությունը, նրա խոր ըմբռնումը տարածաշրջանային զարգացումների նկատմամբ, ինչպես նաև միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին նրա հետևողական հավատարմությունը։
 
Քանի որ Հայաստանը շարունակաբար խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության հետ, մենք ակնկալում ենք Հունաստանի քաղաքական և դիվանագիտական աջակցությունը Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի հետագա առաջմղման, տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման և առավել ամուր գործընկերությունների ու գործնական համագործակցության միջոցով արտաքին ճնշումների նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացման գործում»։
Դիտումների քանակ12459
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ճամբարակի կենտրոնական փողոցը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով 00:5119 Օգս, 2026
  • Նախատեսվում է Երևանում՝ մանկապարտեզներում, գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբը 00:3219 Օգս, 2026
  • 5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր 23:3918 Օգս, 2026
  • Սառույցի ռիսկերը 23:1818 Օգս, 2026
  • Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ. Ցուցուլյան 23:0018 Օգս, 2026
  • 14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին 22:4518 Օգս, 2026
  • Մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ․ Գևորգ Պապոյան 22:3918 Օգս, 2026
  • Գերիների վերադարձի մասին բարձրաձայն կամ կիսաձայն չեն խոսում, այլ լռում ու գործ են անում. Բաղդասարյան 22:2718 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ․ ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանը նվաճեց բրոնզե մեդալ 22:1418 Օգս, 2026
  • Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք 21:5718 Օգս, 2026
  • «Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». նախարար Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին 21:5118 Օգս, 2026
  • ՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները 21:4718 Օգս, 2026
  • Ադրբեջանի նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին 21:4218 Օգս, 2026
  • Բանակում շարունակվում են ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումները 21:2718 Օգս, 2026
  • Հնդկաստանի պաշտպանության քարտուղարն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա 21:1018 Օգս, 2026
  • Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը՝ Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր 21:0618 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 18. 2026 21:0418 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Գործընթացը եղել է ծանր, ցավոտ. ԱԺ-ում գերիների վերադարձի շուրջ թեժ բանավեճ 21:0018 Օգս, 2026
  • Զբոսաշրջային գործունեության ծանուցումը հոկտեմբերից պարտադիր կդառնա 20:5618 Օգս, 2026
  • Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ 20:4618 Օգս, 2026
  • Օգոստոս 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3718 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 20:2618 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները 20:1418 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.08.2026 20:0618 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը 19:4918 Օգս, 2026
  • Մեր միջև հսկայական է գաղափարական ճեղքը. Լիլիթ Մինասյանը՝ Լիլիթ Գալստյանի մասին 19:3718 Օգս, 2026
  • Իրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ 19:1818 Օգս, 2026
  • Դիլիջանում բացվել են Հովհաննես Շարամբեյանի կիսանդրին և հուշատախտակը 19:0218 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Փորձում են խաթարել ԱԺ-ի աշխատանքը. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմության մասին | 18.08.2026 19:0018 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր 18:3818 Օգս, 2026
  • Սպիտակի ԲԿ-ում ներդրվել է ուրոլոգիական ծառայություն 18:2318 Օգս, 2026
  • Տարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. Ալիև 18:0618 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածության հարցը 17:5818 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին 17:4918 Օգս, 2026
  • Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում 17:3118 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:2118 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 17:1718 Օգս, 2026
  • Մոսկվան ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել 17:0418 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | «Զվարթնոցում» կներդրվի e-gate․ սահմանային անցումը կավտոմատացվի | 18.08.2026 17:0018 Օգս, 2026
  • Ամառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում 16:5118 Օգս, 2026
  • Հարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրել 16:3618 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3018 Օգս, 2026
  • Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը 16:1818 Օգս, 2026
  • Ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած 16:0418 Օգս, 2026
  • Իսրայելը չորս ավիահարված է հասցրել Սիրիայի լքված Աբու ալ-Դուհուր ավիաբազային 15:5918 Օգս, 2026
  • ՆԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներին 15:4218 Օգս, 2026
  • Արամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել 15:3918 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունը 15:3018 Օգս, 2026
  • Մոսկվայում Ճապոնիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ 15:2618 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:2318 Օգս, 2026
  • Քուշները Նեթանյահուի հետ քննարկել է Գազայի վերականգնման ամերիկյան ծրագիրը 15:1318 Օգս, 2026
  • Հունաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 15:0318 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ կոնգրեսականը Երևանում է․ Փաշինյանն ու Միրզոյանը Համադեի հետ քննարկել են TRIPP-ը 15:0018 Օգս, 2026
  • Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊ 14:5418 Օգս, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր 14:4818 Օգս, 2026
  • Փաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացները 14:4618 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին 14:4118 Օգս, 2026
  • Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 14:3318 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը 14:3018 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3018 Օգս, 2026
  • ՏՏ ոլորտի շրջանառությունն առաջին կիսամյակում 14.3 տոկոսով աճել է 14:1418 Օգս, 2026
  • «ԱՄԱՌ» ՍՊԸ կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է 13:5718 Օգս, 2026
  • ՀԿԿ աշխատակիցների երեխաների աշխատանքները՝ ԺԱԹ-ում 13:4418 Օգս, 2026
  • Թրամփը կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության վրա. Քուշներ 13:3218 Օգս, 2026
  • Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում 13:2318 Օգս, 2026
  • Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 13:1518 Օգս, 2026
  • Ինձ դուր է գալիս Հորմուզի նեղուցն ամերիկյան տարածք ճանաչելու գաղափարը. Թրամփ 13:1318 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | 341 մլրդ դրամ՝ 6 ամսում․ ինչն է նպաստել ՏՏ ոլորտում շրջանառության աճին | 18.08.2026 12:5918 Օգս, 2026
  • Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը 12:5218 Օգս, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 12:3918 Օգս, 2026
  • Նորածնին թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո Ցուցուլյան 12:3118 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:2218 Օգս, 2026
  • Ռազմական ոստիկանության անձնակազմին եմ ներկայացրել ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանին. Պապիկյան 12:1518 Օգս, 2026
  • 2026-ի 6 ամիսներին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է, սպանության փորձերի թիվը՝ աճել 12:1018 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 12:0218 Օգս, 2026
  • Այս գիշեր Մոսկվայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 ԱԹՍ 11:5918 Օգս, 2026
  • Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5518 Օգս, 2026
  • Քաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբ 11:4618 Օգս, 2026
  • Անկարայի և Լոնդոնի հարաբերություններն առաջիկայում նոր բարձունքների կհասնեն. Էրդողան 11:4318 Օգս, 2026
  • Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն Մկրտչյան 11:3218 Օգս, 2026
  • Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:1918 Օգս, 2026
  • Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 11:1118 Օգս, 2026
  • Երեխաների տարիքային առանձնահատկությունները և գաջեթներից կամ ցանկացած այլ էկրաններից կախվածության ռիսկերը 11:0318 Օգս, 2026
  • ՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանք 10:5118 Օգս, 2026
  • Երևանում երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են 10:2718 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 10:2418 Օգս, 2026
  • Հայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղը 10:1218 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | «Վարչաֆեստ 2026» երաժշտական մրցույթ-փառատոնին մեծ տոնախմբություն է սպասվում. վարչապետ 10:0018 Օգս, 2026
  • Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին 09:4718 Օգս, 2026
  • Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել 09:3918 Օգս, 2026
  • Շուրջ 160 չափանիշով գնահատվել է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածությունը 09:1318 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0018 Օգս, 2026
  • Գրքային ջերմ միջավայր՝ «Գրականգառ»-ում 08:4818 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3018 Օգս, 2026
  • Օգոստոսի 22-ին հանդիպում ենք Վարչաֆեստում. վարչապետ 08:1218 Օգս, 2026
  • «Հայաստան. բաց դուռ»՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին 00:5118 Օգս, 2026
  • Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից 00:1518 Օգս, 2026
  • «Փոքրիկ իշխանը»՝ նոր մոտեցմամբ. հրավիրում է ԳԱԿ Փոքր թատրոնը 23:4617 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում 23:1817 Օգս, 2026
  • Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ռուսաստանցի 3 քաղաքագետի նկատմամբ 23:0017 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015