ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մեկշաբաթյա դադար է տրամադրել Իրանին՝ 2026 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված Իսլամական Հանրապետության նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության հետ կապված։
Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Հարավային Դակոտայում ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ ելույթի ժամանակ:
«Նրանք ցանկանում են համաձայնության գալ։ Նրանք հուսահատորեն ցանկանում են համաձայնության գալ: Մենք նրանց մեկշաբաթյա ընդմիջում ենք տվել հուղարկավորության կապակցությամբ»,- ասել է Թրամփը։
Հուլիսի 3-ին Թեհրանում սկսվել է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը: Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին: