Գյուղատնտեսություն, այգեգործություն, զբոսաշրջություն: Ահա այն ոլորտները, որոնց շնորհիվ հայաբնակ Քեսաբ ավանը մեծ համբավ է ձեռք բերել ամբողջ Սիրիայի տարածքում: Մեկ տասնամյակից ավելի տևած քաղաքացիական պատերազմից և շրջանը պատուհասած հրդեհներից հետո կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն: Քեսաբցիների հետ հանդիպել և զրուցել է Սիրիայում մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը: