2024-ից մեկնարկած Ամբերդ ամրոցի ամրակայման աշխատանքների արդյունքում մասնագետները նպատակ ունեն հնարավորություն ստեղծել, որ այցելուները եռահարկ դղյակը տեսնելու հնարավորություն ունենան նաև ներսից: Ամրոցի վերականգնման համար պետությունը 470 մլն դրամ է հատկացրել: Վերականգնման աշխատանքներին զուգահեռ հնագետները նաև պեղումներ են անում: Վերջերս հայտնաբերված արժեքավոր գտածոներից են մարդու կմախքը և Թամար թագուհու մետաղադրամը:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան