Հուլիսի 8-12-ն Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 8-12-ն առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև՝ կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում՝ հուլիսի 8-10-ը կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: