Իրանի արտգործնախարարություն է հրավիրվել Թեհրանում Իրաքի դեսպանը՝ իրենց բողոքը հայտնելու Իրաքի Քարբալա քաղաքում Իրանի հյուպատոսության դեմ իրականացված վերջին հարձակման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Tasnim լրատվական գործակալությունը:
Իրանի արտգործնախարարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել այն բանից հետո, երբ մի խումբ ապստամբներ հարձակում են գործել հյուպատոսության շենքի վրա:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը խստորեն դատապարտել է հարձակումն ու պաշտոնական Բաղդադին կոչ արել անվտանգության միջոցներ ձեռնարկել, 1963-ի Վիեննայի Կոնվենցիայի համաձայն, Իրանի դիվանագիտական օբյեկտները պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ մի խումբ անձինք փորձել են հրկիզել Իրանի հյուպատոսությունը՝ կրակի մատնելով շենքի մոտ կայանված ավտոմեքենաներն ու բերված անվադողերը: